Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, թե ում նկատմամբ են սահմանվել սահմանափակումները։ Դրանք մասնավորապես 16 կազմակերպություններ են և 16 անձինք, ովքեր, իբր կապված են Ռուսաստանին վերագրվող ընտրություններին միջամտելու հետ:
Բացի դրանից, ԱՄՆ-ն վտարում է Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 10 աշխատակիցների։