Ես հարցեր չունեմ տալու կառապաններին, դերասաններին և մարմնավաճառներին: Ինձ մոտ երբեք նրանց հարցեր չեն առաջանում:
Ինձ մոտ հարցեր կան հայերին: Կամ նրանց, ովքեր իրենց հայ են համարում:
Այ, դուք, նստած հարսանիքին, ուտում, խմում, պարում էիք, կենացներ ասում: Դիտում էիք հրավառությունը, որն, ըստ ամենայնի, տեսանելի էր նույնիսկ Շուշիում:
Դո՛ւք նույնիսկ սրտի թրթի՞ռ չզգացիք, որ ձեր ուտուշ-խմուշից մի քանի կիլոմետր այն կողմ Եռաբլուրն է։ Դա զոհված հայ հերոս առյուծների մի ամբողջ քաղաք է։ Այնտեղ, հողի մեջ պառկած են երեկվա դպրոցականները: Իսկ կողքին՝ վշտից սևացած այդ առյուծների մայրերն ու հայրերը։
Արամ Աշոտովիչ Գաբրելյանով․
Ծառուկյանի որդու հարսանիքի կապակցությամբ
Թարգմ․՝ Զ․Մ․