Սպասվում է, որ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր իր առաջին հեռախոսազրույցը կանցկացնի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ Politico-ի, նախագահների զրույցը տեղի կունենա «Ուկրաինայի արևելքում ռուսական ռազմական ներկայության կուտակման մասին հաղորդագրությունների ֆոնին, որոնք անհանգստացրել են ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին»:
Ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին, հեռախոսազրույցներ էին անցկացվել երկու երկրների արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև: