Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անվտանգության Խորհուրդն ամենամեծ վտանգն է Հայաստանի համար. Մելքոնյան

29/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած իշխանությունները Թուրքիային թշնամի չեն համարում, Թուրքիան շարունակում է Հայաստանին համարել թշնամի։ Իշխանության ներկայացուցիչների այս քայլերը ցույց են տալիս, որ նրանք համաձայն են Թուրքիայի նախապայմանների իրականացմանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին արդյոք Թուրքիային համարում է թշնամի պետություն, ասել է, որ եթե գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն։

Ռուբեն Մելքոնյանը նշում է հաշվի առնելով այս իշխանությունների մոտեցումները մեր անվտանգային խնդիրներին, ազգի համար կարևոր և զգացմունքային խնդիրներին, տեսնում ենք, որ տարբեր ժամանակներում իշխանության տարբեր ներկայացուցիչներ արել են այնպիսի հայտարարություններ, որոնք համահունչ են ԱԽ քարտուղարի երեկվա հայտարարությանը։ Այլ կերպ ասած, իշխանությունների քայլերում դրսևորվում են ապազգային մոտեցումներ. «ԱԽ քարտուղարի հայտարարությունն առաջինը չէ, որովհետև եթե անգամ իրենք Թուրքիային չեն համարում թշնամի, Թուրքիան շարունակում է Հայաստանին համարել թշնամի։ Բավական է թուրքական սոցհարցումները նայել, որտեղ պարզորոշ երևում է, որ Թուրքիայի հասարակությունն էլ հայերին և Հայաստանին համարում է թշնամի և միշտ այդ սոցհարցումներում Հայաստանը որպես թշնամի առաջին հորիզոնականում է։ Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, իսկ իշխանության կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում դրսևորվում է անինքնասիրության շքերթ։

Այստեղի «դուխով» պաշտոնյաներից որևէ մեկը չի համարձակվում հակադարձել Ալիևի մեղադրանքներին, բայց խրոխտ կերպով կարողանում են պատասխանել, ամենասուր քննադատության ենթարկել մեր ազգային հերոսներին, Ամենայն հայոց կաթողիկոսին»,-նշեց թուրքագետը։

Վերջինս նկատեց սա խոսում է մի մտածողության մասին, որը չարիք է մեր պետության համար։ Թուրքիայի նախապայմանները երեքն են Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցման հարցը և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Արցախի որոշակի հատվածի զավթմամբ իրականացավ մեկ նախապայմանը և թուրքագետի խոսքով ակնհայտ է դառնում, որ առաջ են քաշվել մյուս երկու նախապայմանները.

«Հայկական իշխանությունների այս քայլերը ցույց են տալիս, որ նրանք համաձայնվում են նաև այդ նախապայմանների իրականացմանը։ Եկեք հիշենք, որ Փաշինյանն Արագածոտնում ասաց, որ հայտնի չէ հայ-թուրքական կոնֆլիկտը որտեղից է սկսվել, երևի իր համար հայտնի չէ, բայց հայերի համար հայտնի է։

Վարչապետի հայտարարությունը, ԱԽ քարտուղարի հայտարարությունը կարելի է տեղավորել մեկ ամբողջության մեջ։ Սա Հայաստանի խայտառակ քաղաքականության և թուրքական նախապայմաններն ընդունելու քայլ է։ Վստահ եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա մի օր ականատես կլինենք, որ Հայաստանը Թուրքիայի հետ ստորագրել է համապատասխան փաստաթուղթ, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քայլերից, դրա դիմաց Թուրքիան բացում է Հայաստանի սահմանները և հաստատում դիվանագիտական հարաբերություններ։ Այս ամենի հեռանկարը դա է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը ընդգծելով, որ ՀՀ ԱԽ-ն ամենամեծ վտանգն է Հայաստանի համար։

Թուրքագետի խոսքով հասարակությունը խոր թմբիրի մեջ է և նրանք, այս ամենը տեսնելով, պետք է հասկանան, որ այստեղ անձերի ու պաշտոնի խնդիր չէ։ Պարզապես ներկայիս իշխանությունները կործանարար են պետության համար։

«ԿԳՄՍ նախկին նախարարի խորհրդականը դեռ երկու տարի առաջ ապրիլի 23-ին ֆեյսբուքյան էջում մի գրություն էր արել, որով դատապարտում էր ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելը։ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը պաշտպանում է Թուրքիայի դրոշը, վարչապետը չգիտի` հայ-թուրքական կոնֆլիկտը որտեղից է սկսվել, ԱԽ քարտուղարն էլ առաջարկում է որոշակի շտկումներ անել և Թուրքիան չի ճանաչում որպես թշնամի երկիր։ Ամեն ինչ օրինաչափ է և հարիր այս իշխանություններին»,-ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգային ինքնությունը քաղաքական գործընթացի արժեքային գերակայություն

Հաջորդ գրառումը

Կառավարությունը 35 մլն ԱՄՆ դոլար վարկից 3 մլն-ը ծախսել է այլ նպատակի համար ու հիմա ստիպված նոր վարկ է վերցրել. 168.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կառավարությունը 35 մլն ԱՄՆ դոլար վարկից 3 մլն-ը ծախսել է այլ նպատակի համար ու հիմա ստիպված նոր վարկ է վերցրել. 168.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական