Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հետակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։
Հիմա միասին գնում ենք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են»,- գրել է նա։






