Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստանի իշխանությունը Չինաստանի կառավարությունից ստած օգնությունով կարևոր խնդիրները թողած՝ Հ1-ում տաղավար է կառուցում․ Mediaport

2021 թ.-ին Ժնևում կայացած ՄԱԿ 46-րդ նստաշրջանում Չինաստանի օգտին քվեարկության դիմաց այդ երկրի կառավարությունը օգնություն է առաջարկել  Հայաստանին։ ՀՀ իշխանությունները համաձայնել են, մինչդեռ  տնտեսությանը կամ Սյունիքի սահմանամերձ դարձած  շրջաններին օգնություն տրամադրելու փոխարեն, Չինաստանից խնդրել են տաղավար կառուցել Հանրային հեռուստաընկերությունում (Հ1):

Չինաստանի կառավարությունից թեև ապշել են հայկական կողմի խնդրանքի վրա, բայց համաձայնել են։

Mediaport-ը պարզեց, որ համաձայնագիրն  արդեն պատրաստ է ստորագրման.  Չինաստանը սկսել է  փոխանցել խոստացված  տեխնիկատնտեսական աջակցությունը, որով Հ1-ում նոր տաղավար է կառացվելու։