Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օդանավն օդաչուները չէին կարող առևանգել, սա պլանավորված գործարք է. Հակոբ Ճաղարյան

13/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գործող ավիացիոն իշխանությունների լուծարումն արդեն հրամայական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով Boeing 737 ինքնաթիռի Իրանում հայտնվելու իրավական կողմին:

«Օդանավի 

Առևանգու՞մ,

Խաբեությու՞ն,

Թե Պրոֆեսիոնալ Անճարակություն

(վերջաբան)

Նախորդ գրառումներում անդրադարձել եմ հայկական գրանցմամբ Բոինգ-737 օդանավի` Տալլինից ուկրաինական «Անտոնով» (Հոստոմել) ՄԵԿ թռիչքի թույլտվությունով, բայց արդյունքում բուլղարական Վառնայով Թեհրանում` նշանակետից մոտ 2500 կմ հեռու հայտնվելու հիմնական տեխնիկական խնդիրներին:

Էսօր կավարտեմ էս մութ պատմության վերլուծությունը, անդրադառնալով կատարվածի իրավական կողմին:

Ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների խնդիրն է`

1.Թռիչքային Անվտանգության,

2.Ավիացիոն անվտանգության,

3.Թռիչքային պիտանիության հավաստագրման,

4. Օդանավակայանների և աէրոնավիգացիոն ծառայությունների

……… (էսքանը մեր խնդրի շուրջ)

– կանոնակարգումը,

– կարգավորման կատարումը,

– վերահսկողությունը

ՀՀ ՔԱԿ կանոնադրությունն իր 2-րդ մասում` «ՔԱԿ նպատակներն ու խնդիրները» (կ.կ. 2,4,8,10),

և 3-րդ մասում` «ՔԱԿ գործառույթները» (կ.կ. 3,4,5) արտացոլում է այս խնդիրների կատարման պահանջը:

Բայց, ինչպես ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալությունն էր իր 2020թ. փետրվարյան աուդիտի արդյունքում բազմաթիվ անգամներ նշել, այս խնդիրները չեն կատարվում:

Չեն կատարվում, որովհետև ինստիտուցիոնալ կառույցը լուծարվել է ընդամենը 2 տարվա ընթացքում:

Մի հատված աուդիտի զեկույցից`

-… հին համակարգն արդեն չի գործում (մինչ «հեղափոխական»), նորը չի ստեղծվել,

– ՔԱԿ-ը չունի հստակ կառույց, և չունի անելիքների հստակ պատկերացում,

-ՔԱԿ-ը չունի հստակ պատկերացում անհրաժեշտ աշխատակազմի մասին…..

Փաստորեն` ՀՀ ընտրությունը խարդախության կազմակերպիչների կողմից (իսկ սա ակնհայտորեն հստակ կազմակերպված խարդախություն է) պատահական չի եղել:

Չկա, հիմնահատակ ավերված է ավիացիոն գլխավոր խնդիրների իրականացման համակարգը:

Չի ընդունվել իմ կողմից ներկայացված հստակ համակարգային կարգավորման հայեցակարգը, որը բազմափորձ մասնագետների խմբային աշխատանքի արդյունք է:

Ուշադրություն չի դարձվել ո´չ զգուշացումներին, ո´չ օդանավ «փախցնելու» իմ ու ՔԱԿ նախագահի տեղակալի կողմից կանխված փորձին, ո´չ այս առիթով հարուցված քր.գործին, ո´չ ոլորտի մասնագետների առաջարկներին… ոչնչի.

Կրկնում եմ` այս սցենարի նկարագրով անձամբ եմ 2019թ. Հոկտեմբերին Փաշինյանին զեկուցագիր ներկայացրել:

Կանխատեսելի՞ էր այս դեպքը:

ԱՅՈ.

Կարո՞ղ էր այն տեղի ունենալ կարգավորված համակարգով ավիացիոն իշխանությունների պարագայում:

Վստահ եմ` ՈՉ:

Օդանավն օդաչուները չէին կարող առևանգել: Սա պլանավորված գործարք է:

Մասնակի՞ց են ՀՀ ՔԱԿ ղեկավարներն այս գործարքին, թե՞ ուղղակի ստատիկ դիտորդի կարգավիճակում են եղել` ես չգիտեմ:

Չեմ կարող պնդել, որ տառապել են շահադիտական անօգնականությամբ:

Բայց չեմ էլ կարող պնդել հակառակը:

Որովհետև այսքան զգուշացումներից, ամենաբարձր մակարդակով արված զեկույցներից, նույն Իրանում թռիչքային պիտանիության վիճակով Ռումինիայից գալուց մեկ թռիչք հետո իբր «անպիտան» օդանավ թողնելուց, հաջորդի «փախցնելը» կանխելուց հետո այսքան «անտարբեր» ու անօգնական պահվածքն իմ մոտ կասկածի տեղիք է ծնում:

Պարզ ասած` ես չեմ զարմանա, եթե այս գործում երբևիցե շահ բացահայտվի:

Եղել է դա հրաման վերից, թե պայմանավորվածություն, թե ուղղակի հավակուրություն և մասնագիտական որակների բացարձակ բացակայություն` ես չեմ կարող ասել:

Այս հարցերին պետք է պատասխանի հետաքննությունը, որը վարվում է հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մի բան հստակ է` ՀՀ Ավիացիոն իշխանությունների` իրենց միջազգայնորեն ստանձնած պարտականությունների կատարման դեպքում այս խայտառակությունը ՉԷՐ ԿԱՐՈՂ ՏԵՂԻ ՈւՆԵՆԱԼ:

Ի՞նչ ավարտ կունենա այս պատմությունը`

-Իրանը օդանավը բաց չի թողնի: Քանզի իրանցի սեփականատերն այն չի առևանգել: Այլ, ամենայն հավանականությամբ, գնել է «թիթեռնիկ» ընկերությունից, որն արդեն ինքնալուծարվել է գումարն ստանալուց անմիջապես հետո:

Որն էլ օգտագործել է հայկական գրանցումը:

Կա երկրորդ տարբերակը` չեմ բացառում, որ բարեկամական Իրանը կարող է վերադարձնել օդանավը ՀՀ: Իսկ հետո արդեն այլ գրանցմամբ վերադարձնի հետ: Ինչպես դա տեղի ունեցավ, երբ 2019թ Հուլիսին մենք կանխեցինք նման գործարքը: Էն ժամանակ էլ օդանավը պետք է իբր Օման գնար Իրանի վրայով: Ու հաստատ նրա մոտ էլ «նավթի խնդիր», կամ մի այլ «տեխնիկական» պատճառ պիտի առաջանար Թեհրանի մոտակայքում:

Արդյունքում ավելի ուշ Ա-310ը գնաց, բայց տաջիկական գրանցումով:

Ինչը Հայաստանին ազատեց անօրինական գործարքի մասնակցի մեղադրանքից:

Չգիտեմ:

Բայց գործող ավիացիոն իշխանությունների լուծարումն արդեն հրամայական է:

Եվ մեր երկրի համար խարան է ունենալ այսպիսի պետական կարգավորող մարմին, աշխարհի ամենակարգավորված ոլորտներից մեկում` ԱՎԻԱՑԻԱՅՈւՄ:

Սա էլ քաղաքական գնահատականը:

Հետևեք «Պաշտոնական տեղեկություններին», իմ հպարտ հայրենակիցներ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմի օրերին, դավաճանների իշխանությունը 890 մլն դրամ կանխավճար է փոխանցել AstraZeneca ընկերությանը

Հաջորդ գրառումը

Boeing 737 ինքնաթիռը չի վերադառնա Հայաստան. պահեստամասերը հանված են

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
Նորություններ

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
Նորություններ

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025
Նորություններ

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
Հաջորդ գրառումը

Boeing 737 ինքնաթիռը չի վերադառնա Հայաստան. պահեստամասերը հանված են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս,...

ԿարդալDetails

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական