Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Անիրավ տնտեսը՝ որպես օրինակ․․․

ՕՐՎԱ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ (8 մարտ 2021թ․)

Հիսուս իր աշակերտներին այս առակը պատմեց.

-Մի մեծահարուստ մարդ կար, որ իր ունեցվածքների վրա մի տնտես ուներ: Երբ այդ տնտեսի մասին մարդիկ ամբաստանություն արեցին՝ ասելով՝ թե իր տիրոջ հարստությունն է վատնում, մեծահարուստը կանչեց նրան և ասաց. «Այդ ինչե՞ր են ասում քո մասին, տո՛ւր քեզ հանձնված իմ բոլոր ունեցվածքների հաշիվը: Դու այլևս իմ տնտեսը չես կարող լինել»:

Տնտեսն ինքն իր մեջ խորհեց. «Ի՞նչ պիտի անեմ, ահա իմ տերն ինձ զրկում է տնտեսի պաշտոնից. բանվորություն անել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Սակայն գիտեմ, թե ի՛նչ պիտի անեմ, որպեսզի երբ տերս ինձ հեռացնի տնտեսի պաշտոնից, մարդիկ ինձ ընդունեն իրենց տները»: Ապա մեկ առ մեկ կանչեց իր տիրոջ պարտապաններին և առաջինին հարցրեց. «Ինչքա՞ն պարտք ունես տիրոջս»: Նա պատասխանեց. «Երկու հարյուր չափ  ձեթ»: Տնտեսն ասաց. «Ահա քո պարտամուրհակը. նստի՛ր և անմիջապես գրի՛ր՝ հարյուր»: Հետո հարցրեց մյուսին. «Դո՛ւ ինչքան պարտք ունես»: Նա պատասխանեց. «Չորս հարյուր հիսուն պարկ ցորեն»: Տնտեսն ասաց. «Ահա քո պարտամուրհակը. նստի՛ր և գրի՛ր՝ երեք հարյուր հիսուն»: Տերը, լսելով այս, գովեց անիրավ տնտեսին իր հնարամտության համար, որովհետև այս աշխարհի մարդիկ միմյանց հանդեպ իրենց վարմունքի մեջ ավելի ճարպիկ են, քան լույսի որդիները: Եվ ես ասում եմ ձեզ. աշխարհիկ հարստությունը գործածե՛ք այնպես, որ Աստծու բարեկամությունը շահեք, որպեսզի երբ այս աշխարհից դուրս ելնեք, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ:

(Ղուկասի ավետարան 16:1-8)

Բարի ունկնդրում․ ԽՆԴՐԱՆՔ․ Աստծո խոսքի տարածման մեջ ունեցե՛ք ձեր դերը՝ հավանելով և տարածելով «Սուրբ Գիրքն ամեն օր» էջը և նյութերը․

https://youtube.com/watch?v=iYsvqar1xLg