Լեհաստանը հրաժարվեց պահպանել Կանանց դեմ բռնությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում նախատեսված պայմանները:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Նիկոլայ Մեժևիչը Невские новости-ին տված հարցազրույցում բացատրել է, որ կոնվենցիայից դուրս գալու որոշումը պայմանավորված է իշխող կուսակցության պահպանողական հայացքներով:
«Լեհաստանը Եվրոպայի միակ երկիրն է, որն այժմ լիովին հավատարիմ է ամենականոնական կաթոլիկությանը: Կաթոլիկ քրիստոնեությունը ավելի շատ լռում է, քան խոսում տղամարդկանց և կանանց հավասար կարգավիճակի մասին», ասել է գիտնականը։