ԱՄՆ կենսատեխնոլոգիական ընկերություններ Moderna Inc.-ը և Pfizer Inc.-ը հայտարարել են, որ սկսում են կորոնավիրուսի պոտենցիալ պատվաստանյութերի փորձարկումների վերջին փուլը։
Moderna-ն հուլիսի սկզբին հաղորդել էր, որ փորձնական պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, անվտանգ է և իմունային պատասխան է առաջացրել սկզբնական փորձարկումների բոլոր 45 մասնակիցների մոտ՝ առանց որևէ լուրջ կողմնակի ազդեցությունների:
Ներգրավելով ԱՄՆ-ում 18 և ավելի բարձր տարիքի 30,000 կամավորների, Moderna-ի փորձարկումների վերջին փուլը նպատակ ունի գնահատել պատվաստանյութի անվտանգությունը և որոշել՝ արդյոք այն կարող է կանխել կորոնավիրուսային հիվանդությունը: Moderna-ն ծրագրում է տարեկան մատակարարել մոտ 500 միլիոն չափաբաժին։ Հնարավոր է՝ սկսած 2021 թվականից տարեկան մատակարարի մինչև 1 միլիարդ չափաբաժին, հաղորդում է Kyodo News-ը։