Վիետնամի Դանանգ քաղաքում շաբաթվա սկզբին գրանցվեց կորոնավիրուսի նոր բռնկում: Ըստ news.ru-ի՝ Դանանգում հիվանդների մոտ հիվանդության կլինիկական դրսևորումները ավելի սուր են, իսկ հիվանդության ընթացքն ավելի արագ է: Բժիշկներն ասում են, որ հնարավոր է՝ գործ ունենք COVID-19-ի մուտացիայի, ավելի ագրեսիվ տարասակի կամ նույնիսկ լիովին նոր վտանգավոր վիրուսի հետ:
«Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ գերատեսչությունը հետաքննում է Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման մասին տեղեկությունները: