Իրաքում վերսկսվել են հակակառավարական ցույցերը: Անադոլու գործակալության համաձայն՝ անվտանգության ուժերի միջամտության արդյունքում երկու ցուցարար զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Ըստ տեղական աղբյուրների և ականատեսների՝ Բաղդադի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է մարտական փամփուշտներ: Ակտիվիստները միջամտելու կոչ են արել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին: Իրաքի կառավարությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել: