Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Զինված ուժերի հայտարարությունն ու դրան հետևած քայլերը, իմ գնահատմամբ, լիարժեք տեղավորվում են սահմանադրական վերոհիշյալ պարտականության շրջանակներում. Արսեն Բաբայան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը.

«Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի այս սահմանումից հետևում է, որ Զինված ուժերը պարտավոր են հակազդել ցանկացած այնպիսի միջամտության, որը սպառնում է կամ կարող է սպառնալ ՀՀ պաշտպանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:

Շուրջ երեք ամիս է, ինչ վարչապետի պաշտոնն ուզուրպացրածի և նրա նախարարների կողմից հատուկ ծրագրով իրականացվում է Հայաստանի պաշտպանության, անվտանգության համակարգերի քայքայում և սահմանների փոփոխություն: Այս հանգամանքներում Զինված ուժերի հայտարարությունն ու դրան հետևած քայլերը, իմ գնահատմամբ, լիարժեք տեղավորվում են սահմանադրական վերոհիշյալ պարտականության շրջանակներում: Ավելին՝ Զինված ուժերը պարտավոր էր անել այն, ինչ արել է:

Հանրապետության նախագահն էլ, իր հերթին, պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը: Այսօր նախագահը, այս փուլում, լիարժեք կատարեց սահմանադրական իր պարտականությունը:

Փաստենք, որ մնացել է Սահմանադրական կարգի միայն մեկ թշնամի, որի հարցերը շատ շուտով ու վերջնականապես կլուծվի»:

Իրավապահ մարմիններին հորդորում եմ գործել սահմանադրությամբ և օրենքներով իրենց վրա դրված գործառույթների շրջանակներում և կատարել իրենց վրա դրված պարտականությունը: