Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի սպառնալիքը սաստկանում է

27/07/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ կորոնավիրուսի համաճարակը սառեցրել է բնականոն կյանքի ընթացքը, քաղաքական գործողությունները, ի հակադրություն, է՛լ ավելի են ակտիվացել: Սաուդյան ռումբերը շարունակում են հարվածել թշվառ Եմենին, ռազմական տեղաշարժերը նոր ապակայունացման իրավիճակ են ստեղծում Լիբիայում, իսկ Իսրայելը շտապում է նորանոր տարածքներ խլել Արեւմտյան Ափից, քանի դեռ Թրամփը ԱՄՆ-ի նախագահ է:

Զարգացումների այս ֆոնին, Թուրքիան անշուշտ անմասն չի մնում: Ավելին, վերջին շրջանի ռազմական բռնկումները Կովկասում տեղի են ունենում եթե ոչ նրա անմիջական մասնակցությամբ, ապա հաստատապես նրա թաքուն խրախուսմամբ ու աջակցությամբ:

Պատերազմի ուրվականը Կովկասի վրա շրջում է Խորհրդային Միության փլուզումից ի վեր, նույնիսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994-ի մայիսին կնքված հրադադարից հետո: Սակայն թշնամական գործողությունների վերսկսումը այլեւս չի պարփակվում սոսկ այդ երկու կողմերով: Քաղաքական շահերի ու բախումների խճճված ցանցը ընդարձակել է շրջանակը եւ պատերազմական իրավիճակի բռնկման բոցը հայտնաբերելու համար անհրաժեշտ է վերլուծել այդ ցանցի բոլոր բաղկացուցիչ կետերը:

Հայաստանի նախկին իշխանությունները որոշ իմաստով համակերպվում էին ԵԱՀԿ-ի կողմից մշտահոլովված այն ուղերձի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Համակերպվում էին ու դրանով բավարարվում: Մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Ալիեւը շարունակում էր իր ռազմատենչ հռետորաբանությունըՙ առանց խաղաղությունը պահպանելու առաքելությունը ստանձնած Մինսկի խմբի համանախագահների կողմից որեւէ հանդիմանության արժանանալու:

Նիկոլ Փաշինյանի ներկա վարչակազմը շատ ավելի մարտական տոն եւ հանդուգն պահվածք է դրսեւորում: Վերջերս վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը, պատասխանելով Ալիեւի հռետորաբանություններին նշել էր, որ եթե հակամարտությունը ուժի գործադրմամբ է կարգավորվելու, ապա Ղարաբաղն արդեն լուծել է իր խնդիրը:

Մյուս կողմից, հայկական բանակի հիմնադիրներից Նորատ Տեր-Գրիգորյանցը հանրային ելույթի ժամանակ խորհուրդ էր տվել Փաշինյանին հեռախոսազրույց ունենալ Ալիեւի հետ եւ հաղորդել նրան, որ ձանձրացել ենք նրա հռետորաբանություններից ու հոխորտանքներից եւ եթե պատերազմ է ցանկանում, սկսենք այդ պատերազմը, միայն թե հետագայում դրա համար նա չափսոսա:

Ակնհայտ է, որ որոշակի ներքին խռովությունների ալիք է մոլեգնում Ադրբեջանում: Էներգաշուկայի խորտակումը ուժգին հարված է հասցրել երկրիՙ նավթարդյունաբերության վրա հիմնված տնտեսությանը եւ քաղաքական ընդդիմության ձայնը շատ ավելի հնչուն է դարձել:

Դրան գումարած, Բաքուն առաջվա պես ի վիճակի չէ սրտի ուզածի չափով ռազմական արդի սպառազինություն գնել: Առկա է նաեւ արյունալի հակամարտությունը Աբշերոնի եւ Նախիջեւանի կլանների միջեւ: Քաղաքական այդ լարված իրադրության դրսեւորումներից մեկը երկրի արտգործնախարարության անվտանգության զորքերի շուրջկալն էր, որի ժամանակ նրանք ձերբակալեցին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մերձավորագույն դաշնակիցներից մեկին: Արդյունքում Մամեդյարովը հեռացվեց պաշտոնից, իսկ պաշտպանության նախարար Զաքի Հասանովի ձայնը, որ չի տարբերվում Ալիեւի ռազմատենչ հոխորտանքներից, դարձավ շատ ավելի լսելի: Վերլուծաբանները հավատացած են, որ Հասանովը առավել հավատարիմ է թուրքական ռազմական կորպուսին, քան իր երկրի նախագահին: Նրա նմանների միջոցով է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանում է տարածաշրջանում պատերազմի եւ խաղաղության սանձն իր ձեռքերում պահել, հատկապես երբ իր ռազմական ուժերը տեղակայված են Նախիջեւանում:

Նախիջեւանում թուրքական զորամիավորումների ներկայությունը միայն Հայաստանին սպառնալու նպատակ չի հետապնդում: Այն ծառայում է նաեւ որպես հակակշիռՙ Գյումրիում տեղակյված ռուսական ռազմական բազային եւ որպես հենակետՙ հետեւելու Իրանի իրադարձություններին:

Թուրքիան ագրեսիա է իրականացնում Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի եւ վերջերս նաեւ Լիբիայի դեմ, որտեղ նրա զորքերը պաշտպանում են Ֆայեզ էլ-Սարրաժի Ազգային համաձայնության իսլամիստ կառավարությանը: Թուրքիան Լիբիայում ոչ միայն վարձկաններին, այլեւ իր ռազմական ուժերին է օգտագործում, որովհետեւ գեներալ Հաֆթարի մրցակից կառավարությունը վայելում է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանությունը: Եգիպտոսը նույնիսկ սպառնացել է միջամտել զորք ուղարկելով, սակայն Թուրքիան շարունակում է առաջ գնալ եւ գրավել Թրիպոլին: Հաջորդ թիրախը Սուրտն է, ռազմավարական նշանակության առափնյա քաղաքը, որ հարուստ է գազի եւ նավթի պաշարներով:

Թուրքիայի ռազմական ագրեսիայի այս ձեւաչափը վրդովեցրել է իր բոլոր հարեւաններին եւ հակառակորդներին: Ամերիկան թվում է, թե անտարբեր է Լիբիայի հարցով, սակայն իրականում Թուրքիան դարձյալ կատարում է Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի §սեւ գործը¦ՙ մեկուսացնելու համար Ռուսաստանին, կամ հեռու պահելու նրան Սիրիայից եւ Լիբիայից: Երկու ճակատներում էլ Թուրքիան հասցրել է Մոսկվայի քիթը ջարդել: Վաշինգտոնն այլեւս չի համարում, որ Ռուսաստանն է իր գլխավոր մրցակիցը, հաշվի առնելով Չինաստանի ռազմական եւ տնտեսական հսկայական առաջընթացը: Թրամփի վարչակազմը իր ծաղրական հռետորաբանությունն այժմ ուղղում է Պեկինին: Նա փորձում է Չինաստանից §ազատագրել¦ ամերիկյան տնտեսությունը: Թուրքիան հետեւում է ԱՄՆ-ի օրինակին:

Մեզ համար զարմանալի չպետք է լինի Սպիտակ տան այն հայտարարությունը, որ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո կառավարության դիրքորոշումը փոփոխություն չի կրել:

Համաշխարհային եւ տարածաշրջանային ուժերը վերադասավորման գործընթացում են գտնվում: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վերջերս կարծիք հայտնեց Երեւանում, որ Թուրքիան այլեւս չի ցանկանում անդամակցել Եվրոմիությանը, քանի որ հավատացած է, որ միջազգային թատերաբեմում անկախ գործունեություն ծավալելով շատ ավելի մեծ արդյունքի կարող է հասնել: Դիրքորոշման նման փոփոխությունն անշուշտ, չի կարող նպաստավոր լինել Հայաստանի համար:

Վերադասավորման զարգացումների այս ֆոնին, ուժեղացավ պատերազմի հռետորաբանությունը: Ադրբեջանի Հասանովը հայտարարեց. §Որպես պաշտպանության նախարար զեկուցել եմ նախագահ Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին, որ մեր երկրի զինված ուժերը պատրաստ են կատարելու գրավյալ տարածքները ազատագրելու իրենց պարտականությունը¦:

Իր հերթին, Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի եւ նշեց թշնամու տարածքում որոշակի թիրախային կետերի գտնվելու վայրեր: Դրանց թվում էր Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատար խողովակաշարը: Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ նա մեջբերել էր մարտական փորձառություն ունեցող ռուս գեներալ Լեւ Ռոխլինի խոսքերն այն մասին, որ եթե հայկական կողմն օգտագործի ՍԿԱԴ համալիրը Մինգեչաուրի ջրամբարին որպես թիրախ վերաբերելով, ապա Ադրբեջանի երկու երրորդը կհայտնվի ջրի տակ: §Տա Աստված, որ բանը դրան չհասնի, եւ հայկական կողմը ստիպված չլինի օգտագործել իր նախավերջին կամ §ոսկե փամփուշտը¦: Բայց եթե գործ ունենք այնպիսի անկանխատեսելի կողմի հետ, ինչպիսին Ադրբեջանն է, պետք է աչքի առաջ ունենալ ամեն մի սցենար, այդ թվումՙ վատթարագույնը¦, եզրակացրել էր նա:

Անդրադառնալով պատերազմի հռետորաբանության սաստկացմանը ռուս ռազմավարական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւն էլ նշել է, որ Ադրբեջանը կարող է շարունակական ագրեսիա սանձազերծելով §հյուծացման պատերազմ¦ (a war of attrition) մղել Հայաստանի դեմ, ինչպես պատահեց 2016-ի քառօրյայի ժամանակ:

Նման նոր ներթափանցման փորձ կատարեց Ադրբեջանի զորքը Տավուշում հուլիսի 13-ին: Հարձակումը լուրջ քաղաքական նպատակներ էր հետապնդում եւ ուղղված էր ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի դեմ: Այն ետ շպրտվեց այն բանից հետո, երբ ազերիները 17 զոհ տվեցին եւ կորցրեցին մեկ ռազմավարական դիրք:

Հարկ է նշել, որ Հայաստանի դեմ ձեռնարկված որեւէ հարձակում ենթադրում է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարում, մի բան, որ նշանակում է Ռուսաստանի ներգրավվածությունը հակամարտության մեջ: Ակնհայտ է, որ նման մարտավարությունը ծրագրվել է Անկարայում, համաձայն Արեւմուտքի թելադրանքով Թուրքիայի ստանձնած այն դերին, որ ինչքան հնարավոր է շատ հակամարտությունների մեջ ներքաշի Ռուսաստանին: Մինչ օրս Մոսկվան զերծ է մնում խայծը կուլ տալուց: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դիմել է ՀԱՊկազմակերպությանըՙ հանդես գալու, եթե ոչ ռազմական համապատասխան քայլով, ապա քաղաքական մի հայտարարությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունը, սակայն, բավարարվել է առայժմ երկու կողմերին էլ զսպվածություն դրսեւորելու կոչ անելով:

Շշուկներ են պտտվում, որ Մոսկվան բավական լուրջ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում ձերբազատվեու նախագահ Ալիեւից, նախքան խաղաղություն հաստատելու ջանքերին անցնելը:

Իր կողմից Թուրքիան, որ ԵԱՀԿ-ի անդամ է եւ պարտավոր է չեզոք դիրք որդեգրել, իր պաշտպանությունն է խոստացել Ադրբեջանին, նախազգուշացնելով Հայաստանին: Կորուստների համար Ադրբեջանին ցավակցելուց հետո, Թուրքիայի արտգործնախարարը դատապարտել է Հայաստանինՙ §ագրեսիվ, ազգայնամոլական դիրքորոշման¦ համար, նշելով հատկապես, որ Հայաստանն §իր ուժերից վեր¦ արկածախնդրությունների մեջ է ներգրավվում:

Թուրքիայի միջամտությամբ, ակներեւ է դառնում, որ միջադեպը սոսկ հրադադարի խախտում չէ: Այն շատ ավելի հեռուն է գնում եւ իրական պատերազմի սպառնալիք է պարունակում իր մեջ:

Հայաստանը, որ հավատարիմ է մնացել եւ մնում է հրադադարի պայմաններին, կարծես լավ պատրաստված է հետ մղելու ադրբեջանական զորքերի հարձակումները եւ նույնիսկ պատերազմը տեղափոխելու թշնամու տարածք: Սակայն, երբ Թուրքիան է խառնվում գործին, հակամարտությունն ստանում է առավել չարագուշակ բնույթ:

Ճիշտ է, Հայաստանի զինված ուժերը պատրաստ են, բայց պատրաստ եւ մանավանդ միասնական պետք է լինի նաեւ ժողովուրդը: Հայաստանի ներքին քաղաքական կյանքում խիստ մտահոգիչ բեւեռացում գոյություն ունի: Նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանն իր ցասումնալի ելույթներից մեկում վերջերս Ալիեւին խորհուրդ էր տվել օգտվել առիթից եւ հարձակվել Հայաստանի վրա: Նման անշրջահայաց արտահայտությունները միայն խրախուսում են թշնամուն օգտվելու երկրի ներքին պառակտվածությունից: Եթե հայրենիքի սերը բավարար չէ միավորելու ժողովուրդին, ապա պատերազմի սպառնալիքը պե՛տք է, որ բավական լինի:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում ԱՄՆ դեսպանը հայ-ադրբեջանական բախման մեջ մեղադրում է հայերին

Հաջորդ գրառումը

Իրաքում վերսկսվեցին հակակառավարական ցույցերը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Իրաքում վերսկսվեցին հակակառավարական ցույցերը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական