Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հազարավորների արյունն ու կործանած պետությունը նրան չեն սթափեցնում. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ժողովուրդ, չտրվեք դավաճանի սադրանքին:

Դավաճանը շարունակում է մեղավորներ փնտրել: Նա դարձյալ արկածախնդրության կոչ է անում: Հազարավորների արյունն ու կործանած պետությունը նրան չեն սթափեցնում:

Սեփական աթոռը պահելու համար նա պատրաստ է ամեն մի ստոր քայլի: Սադրանքի մի տրվեք: Ազգադավ, անհայրենիք  անհավասարակշիռն ունակ է ամեն ինչի:

Մեր պայքարն արդար է. ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆ:

Ունենալու ենք մեզ արժանի ՀԱՅԱՍՏԱՆԸ»: