Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Երևանի Հերացի փողոցը փակած որոշ ցուցարարների ոստիկանները բերման ենթարկեցին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Կարմիրբերետավորների թիվը մի քանի անգամ ավելին էր, քան ցուցարարների թիվը։
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ փակ պահեցին Հերացի փողոցը։
Նշենք, որ այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում՝ քաղաքացիները փակում են փողոցները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։