Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Չինաստանը լիակատար հաղթանակ է տարել բացարձակ աղքատության դեմ․ Սի Ցզինպին

Չինաստանը հաղթել է բացարձակ աղքատության դեմ պայքարում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՉինաստանիԺողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը աղքատության վերացման գործում երկրի ձեռքբերումներին նվիրված հանդիպման ժամանակ:

«Չինական կոմունիստական ​​կուսակցության և չին ժողովրդի ջանքերի շնորհիվ մեր երկիրը լիակատար հաղթանակ տարավ բացարձակ աղքատության դեմ», նրա խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:

Ինչպես նշել է Ցզինպինը, 98,99 միլիոն գյուղացի բնակիչ անցել է աղքատության շեմը։ Վերջին ութ տարիների ընթացքում Չինաստանը աղքատության դեմ պայքարում ներդրել է շուրջ 1,6 տրիլիոն յուան ​​(մոտ 246 միլիարդ դոլար):