Friday, 24 July, 2026

ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ «կլիմայական հարձակման» մեղադրանքներին

Մարդ արարածը դեռ վերահսկողություն չունի կլիմայի նկատմամբ, հետևաբար Ռուսաստանը ոչ մի կապ չունի ԱՄՆ-ում անոմալ սառնամանիքների հետ:

Այդ մասին հայտարարել է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը ՝ պատասխանելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կասկածներին: Հակառակ դավադրության տեսաբանների մտավախություններին՝ կլիմայական զենք այս պահին գոյություն չունի, ասել է նա:

«Միլիարդավոր տոննա օդային և օվկիանոսային զանգվածներ տեղափոխելու համար ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, քան Ռուսաստանի միջուկային զենքի ամբողջ պաշարն է և մեր էլեկտրակայանների արտադրած ամբողջ ջերմային ու էլեկտրական էներգիան»,  Լոսևին է մեջբերում Газета.ru-ն: