Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահպանենք մեր լեզուն, որ պահպանենք մեզ

21/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

    Մեզնից բացի չեմ ճանաչում մի ուրիշ երկիր, մի ուրիշ ազգություն, որի համար իր լեզուն կենսական անհրաժեշտություն համարված լինի: Աշխարհում ոչ մի գիր չի սրբադասվել, ինչպես հայերենը, ոչ մի տառ չի աղոթվել, ինչպես հայոց այբուբենի տառերն են օծվել: Եվ աշխարհում քչերը գիտեն ինչ-ինչ այբուբեններ կամ պատառիկներ ստեղծողների. եթե գիտեն էլ, ապա հազվադեպ են հիշում: Սա ևս մեկ անգամ վկայում է մեր գրապաշտ լինելը, և մեծ հաշվով անհնար է հայոց լեզուն չպաշտել:

     Որքան էլ մեր օրերում հայոց լեզվին տմարդի վերաբերմունք է հատկացվում (պետականորեն), միևնույն է. ես հավատում եմ՝ կանցնեն հյուսիսային քամիներն ու մեր լեզուն կբարձրանա իր պատվանդանը նորից, չի լինի հայերենը ընտրովի մի առարկա և չի հավասարեցվի «ֆիզկուլտուրայի» մակարդակի, քանզի մեր լեզուն ամեն ինչ է, բացի առարկայից: Մեր չորրորդ անունն է, մեզ «Յան» պարունակի մեջ առնողը: Հավատում եմ՝ կգա արժեքների վերաիմաստավորման մի շրջան, և հայերենն ամենամոդայիկը կլինի մեզ համար, մեր երկրում, քանզի էականորեն չկա ավելի հին, դարերի թանձրություն ճեղքած մի լեզու, որ այսքան արդիական լինի:

    Մեզանում փոքրիկ մի վիրուս է տարածված, որը վաղ թե ուշ պիտի կորչի, այլ ընտրանք չկա. չի կարող հայն իր լեզվից խորշել, իր պատմությունից, եկեղեցուց անջատվել, իր հայկական անուններից հիասթափվել, համարել իր լեզուն հետամնացության և տաղտուկի մի զբաղմունք և տենչալ դեպի օտարոտի անհեթեթությունը: Սրա հարատևումն անհնար է, որքան էլ ժամանակներն ու տխմարները զոռեն, մեկ է. սովետական ճիպոտի տակ էլ հավատք պահեցինք, իսկ լեզուն ավելի կոկիկ էր ու մաքուր:

    …Մեզ մեր անցյալից կոդավորել են մի ֆենոմենալ մտքով՝ «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Պատահական չէր հենց այս տողի թարգմանումը, և առհասարակ անցյալի անցքերից ոչինչ էլ պատահական չէր: Պահպանենք մեր լեզուն, որ պահպանենք մեզ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր ֆեյսբուքյան գրառումների շարքը, ինչը փաստում է վերոնշյալ անձանց առնչելիության բացակայությունը նշված գործին. Գ. Մելոյան

Հաջորդ գրառումը

ԲԴԽ նախագահը չի հավատում, բայց չի էլ բացառում, որ դատարանի նախագահը միջամտում է անձի ազատության հետ կապված վարույթներին. Aysor.am

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Բողոքի ձայն՝ Հայ եկեղեցու հալածանքների դեմ

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԴԽ նախագահը չի հավատում, բայց չի էլ բացառում, որ դատարանի նախագահը միջամտում է անձի ազատության հետ կապված վարույթներին. Aysor.am

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական