Դեսպան Գրիգոր Առաքելյան, –
Ասում էիր կարոտը հայկակա՞ն երևույթ է: Ընդունում եմ, հայկական է՝ իր բոլոր գոյաձևերով: Կարոտը հայկական է, քանի որ Էրգին է հայկական, իսկ Էրգիրը կարոտի խտացումն է: Հիմա արդեն Շուշին ու Հադրութն էլ են կարոտի խտացումը: Կարոտը Նախիջևանի վերջին հայաբնակ ավանի՝ Զնաբերդի խանձահոտից մնացած հուշերն են նաև: Կարոտը Արարատ լեռան հոմանիշն է: Կարոտը 88-ի երկրաշարժից հետո իր ծննդավայր Երևանը տեսնելու փափագը սրտում օտար ափերում ապրող 96 ամյա մորս՝ Սիրանուշի «Թռչեի մտքով տուն…» երգն է նաև:
Կարոտը չունի ոչ սահմանում, ոչ էլ՝ սահմաններ:
Կարոտն այն զգացողությունն է, որ ապրելով քո հայրենիքում, կարոտում ես հայրենիքդ:
Կարոտը մարող հուշերի, այրվող ավանից մնացած խանձահոտի, սրտամորմոք երգի ու կորսյալ Հայրենիքի բաղադրությունն է, որն զգալու համար առնվազն պետք է հայ լինես: