Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և «Ռոսպոտրեբնադզորը» աշխատանքներ են սկսել Ռուսաստանում ԱՀԿ Համաճարակային պատրաստվածության կենտրոնի ստեղծման ուղղությամբ:
«Ելնելով վարակների դեմ պայքարի փորձից, ներառյալ արտերկրում, «Ռոսպոտրեբնադզորն» ԱՀԿ-ին կաջակցի շարժական լաբորատորիաների ստեղծման և օգտագործման, արտասահմանյան մասնագետների վերապատրաստման գործում, առաջին հերթին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում», – ասվում է կարգավորողի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Կենտրոնը կստեղծվի «Միկրոբ» ռուսական հետազոտական հակաճարակային ինստիտուտի հիման վրա: Նշվում է, որ կազմակերպությունը էապես կբարձրացնի Եվրասիական տարածաշրջանում համաճարակների և վարակների դեմ պայքարի արդյունավետությունը: