Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորիսում բանակ են ճանապարհել նորակոչիկներին

16/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիսում զորակոչի մեկնարկն այս տարի հանդիսավորությամբ ազդարարվեց խորհրդանշական վայրում՝ Վերիշեն բնակավայրի 4-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Վերիշենում մեծ տոնախմբություն էր՝ տարվա առաջին զորակոչը նշվեց մեծ շուքով և մատաղի արարողությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Տեր Ահարոն քահանա Մելքումյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանի համատեղ մտահղացմամբ իրականացված միջոցառման նպատակն էր` վերականգնել Ազգային բանակի լավագույն ավանդույթը։ Տոնախմբությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի ՄՎ պետ Կարեն Ջավահիրյանը, Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, Առաջին բանակային կորպուսից ներկայացուցիչներ,ՌՈ Սյունիքի բաժնի պետ Աշոտ Բաբայանը, Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Այս տարի առաջին զորակոչը կատարվեց մատաղի արարողությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում 7 գառ, որպես մատաղ, մատուցվեց հանրությանը՝ հանուն բանակ մեկնող նորակոչիկների անվտանգ ծառայության, հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների։ Մատաղի արարողությունը սկսվեց աղի օրհնությամբ, որը կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը: Մատուցվեց պատարագ, Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ:Միջոցառման ողջ ընթացքում ընդգծվեց Հայոց բանակի դերը, հայ զինվորի անկոտրում կամքն ու հայեցի ոգին: Նժդեհյան ոգով, սեփական կոչմանն ու հայրենիքին նվիրվածության նժդեհյան օրինակով՝ նորակոչիկներին ուղղվեց Գարեգին Նժդեհի խոսքը, որը ժամանակին Սպարապետը հղել էր թշնամու դեմ մարտի մեկնող իր զինվորներին: Նորակոչիկները մեկնեցին բանակ՝ կատարելու հայրենիքի նկատմամբ պարտքը՝ իրենց հետ տանելով բազմաթիվ ջերմ մաղթանքներ ու օրհնանքներ: Խաղաղ և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինը հանձնարարել է մինչև մարտի 1-ը մշակել գործազուրկների զբաղվածության խթանման միջոցառումներ

Հաջորդ գրառումը

Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա անգամ իմ թշնամուն, ուր էր, թե ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի․ Ս․Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա անգամ իմ թշնամուն, ուր էր, թե ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի․ Ս․Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական