Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երաժշտական նոր գործիքները գործարկվել են պետական կամերային նվագախմբի համերգով. ԿԳՄՍՆ

12/02/2021
- Նորություններ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ եւ փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ եւ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգային ծրագրում. Յ. Ս. Բախ Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր, Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի եւ հարվածայինների համար:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգային ծրագրի մեկնարկից առաջ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ Հայաստանն իր բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին է պատկանում եւ չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։«Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ YAMAHA բրենդը մարմնավորում է ճապոնական մոտեցումն առ կատարելությունն ու մշտական նորարարությունը, եւ մենք ըստ արժանվույն ենք գնահատում այդ ապրանքանիշի հիանալի ապրանքները։ Հուսանք, որ լիարժեք եւ բուռն երաժշտական կյանքի վերսկսմանը զուգահեռ Հայաստանը վստահորեն առաջ կշարժվի՝ հաղթահարելով նախորդ տարվա բոլոր դժվարությունները։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման եւ նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,- ընդգծել է դեսպանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն, ինչ այսօր ձեռք է բերել Կամերային երաժշտության ազգային կենտրոնը,  երաժշտասեր հանրության եւ մասնագիտական համայնքի նվաճումն է։ «Երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման եւ միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Լայն իմաստով՝ երաժշտական գործիքների անհրաժեշտություն կա երաժշտական արվեստի տարածման եւ պահպանման բոլոր կառույցներում։ Ուստի, յուրաքանչյուր աջակցություն այս խնդրի կարգավորման ուղղությամբ պահանջված է եւ մեծապես գնահատելի»,- նշել է  Արա Խզմալյանը եւ նման նշանակալի մշակութային իրադարձության ու գործադրվող ջանքերի հետեւողականության համար իր երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային եւ ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանին:

ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի  հավաստիացմամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար «Grassroots» դրամաշնորհային ծրագրով նոր գործիքների ձեռքբերումը չափազանց կարեւոր իրադարձություն է։ «Դեռ 2018 թվականից ի վեր, երբ ստանձնեցի ԿԵԱԿ տնօրենի պարտականությունները,  առաջնային նպատակներիցս մեկը բարձրորակ համերգների կազմակերպման համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովելն էր։ Խորհրդանշական է, որ ծրագրի իրագործումը համընկավ ԿԵԱԿ 10-ամյակի հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել երկացանկը, հրավիրել նորանոր արտիստների եւ իրականացնել նախագծեր, որոնք չէին կատարվում անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պատճառով»,- նշել է նա եւ հավելել, որ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի ստացման գործում իր մեծագույն ներդրումն ունի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադան, ում հետեւողական ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել տարիներ անց ունենալ ոչ միայն նոր ռոյալ, այլեւ հարվածային գործիքների ամբողջական հիմնական կազմ։

ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը նախագծի իրագործման համար երախտիքի խոսք է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ վերոնշյալ նախագծի շրջանակում աջակցելու համար։ Նա նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԵԱԿ բարեկամ Լիանա Սահակյանին՝ այս նախագծի իրականացման գործում ներդրած ջանքերի համար։ Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողություն:

«Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման նախագիծն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի (GCGP) շրջանակում»,- նշված է հուշատախտակի վրա:

Նախորդ գրառումը

Երջանիկ դեմքով Աշոտ Փաշինյանը՝ բարում

Հաջորդ գրառումը

Պատերազմի հերոս Իշխան Պետրոսյանի դստեր՝ Թագուհու պսակադրությունն է:@Mediaport

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026
26 Հունիսի, 2026

«Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»

26/06/2026
Միջազգային

Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռը բախվել է թռչունների երամին

25/06/2026
Նորություններ

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին. ՀՀ ՆԳՆ

25/06/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմի հերոս Իշխան Պետրոսյանի դստեր՝ Թագուհու պսակադրությունն է:@Mediaport

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական