Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեղամ Գրիգորյանի հոբելյանն էլ, ավա՜ղ, տապալեցինք

08/02/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սպենդիարյան օպերային թատրոնի մեծ ազդագիրը ծանուցում էր, որ հունվարի 31-ին ներկայացվող «Անուշը» նվիրվում է այդ բեմադրության հեղինակ, մեծանուն արտիստ Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին: Սիրտ չկա, բայց կյանքին կառչած լինելու նշան է սա, Մեծերին չմոռանալու, նրանց վաստակը գնահատելու պարտավորություն, որ ինձ նմանՙ տխուր չասեմ, ողբերգություն ապրող մարդուն, հանդիսատեսին կարող է լիցք տալ, համոզել, որ ստեղծելու, արարելու մեջ անպարտելի ենք, որ կանգուն ենք… դեռ: Քովիդի տխուր վիճակագրությունը փակել է աշխարհի տարբեր նշանավոր թատրոնների բեմերը, Հայաստանում եւ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որ վերջացել, բայց դեռ չի ավարտվել, եւ որբացած, ողբացյալ մեր ժողովուրդը անորոշության մշուշի ճիրաններում է, եւ հենց այս պահին օպերային լավագույն ավանդույթներ ձեւավորած թատրոնը սպեղանի է դնում մեր վիրավոր սրտինՙ «Անուշ» է ներկայացնում: Ճիշտ է, այն առնչվում էր բեմադրիչ Գեղամ Գրիգորյանին, նրա հոբելյանին, բայց եթե նույնիսկ դա չլիներ, «Անուշը» հայ մարդու համար ուրիշ արժեք էՙ ազգային: Հայ մարդն անգիր գիտի Թումանյանի պոեմը, Արմեն Տիգրանյանի երաժշտությունը, իսկ ավագ սերունդը նույնիսկ կարող է զանազանելՙ տարբեր տարիների բեմադրիչներն ինչպես են արտահայտել իրենց ընկալումը, նրանցից ո՛ր բեմադրությունն է առավել խոսում հայոց հոգու հետ:

Հունվարի 31-ի իմ տեսած «Անուշը» պարտված Հայաստանի մանրակերտն էր: Սոֆյա Սայադյանին կարելի էր նույնացնել Անուշի հետ միայն մի պարագայումՙ նա արտաքնապես երեւի նման էՙ նիհարակազմ է, նրբիրան, բայց իր կերտած գլխավոր կերպարը հարազատ չէր դարձելՙ ո՛չ խաղում էր, ո՛չ երգում, տեքստն էլ հազիվ էր լսվում: Սարոյի դերակատար Սարգիս Աղամալյանի առջեւ կարելի էր խոնարհվելՙ նա անտարբեր չէր մնացել եւ սեպտեմբերին Արցախ էր մեկնել պաշտպանելու երկիրն հայոց, վիրավորվել էր, բարեբախտաբար այսօր բեմ է վերադարձել: Եւ երեւի նրա մեծ մեղքը չէ, որ դերաբաշխման ժամանակ նրան համոզել են, կամ չեն տարհամոզել, թե կարող է «Բարձր սարեր» կատարել: Գեղամ Գրիգորյանի սան Գեւորգ Հակոբյանը լավ էր «նույնացել» Մոսիին, ծխելը չթողնելով, դեռ լավ երգում է, բայց նրա հագուստը կարծես բեմականը չէրՙ տան պահարանից մի բան գտել, արագ հանդերձավորել էր (էին) իրենՙ հանդիսատեսի ներողամտությանն ապավինելով: Այս առումով նա, ցավոք, բացառություն չէրՙ բեմում մի մասի զգեստները, ապաՙ ոտնաման-մաշիկ-չարոխ-գուլպան ուղղակի աչք էր ծակում, Լոռվա աշխարհում կավե կուժն առած ջրի էին գնում, իսկ բեմում մետաղից կուժ էրՙ օտար մեր աչքին:

Ես մի քանի անգամ դիտել եմ Գեղամ Գրիգորյանիՙ ինձ համար ոչ այնքան տպավորիչ բեմադրությունը, եւ եթե համեմատելու լինենք նրա երգչական, կատարողական տվյալների հետ, ապա դժգոհելու արտոնությունը մեր արդարացված է, բայց սա իմ տեսած նախորդ ներկայացումներիՙ փոփոխված տարբերակի տպավորությունն էր թողնում: Ո՞վ է այդքան համոզված եղել, թե հանդիսատեսը հիշողություն չունի, կամՙ հետպատերազմական Հայաստանում ի՛նչ կարեւոր են այս …մանրուքները:

Ներկայացումից առաջ «Գեղամ Գրիգորյանին նվիրված հոբելյանական միջոցառումն», ինչպես ծանուցում էր թատրոնի կայքէջը, այդպես էլ չտեսանք: Պաստառին մի երկու լուսանկար ցուցադրվեց, մի քիչ կենսագրական, որտեղ անհարկի ընդգծվեց նրա իսկապես տաղանդավոր դստերՙ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի դերը: Իսկ որքան տեղին կլիներ այդ օրը, այդ բեմում լսելի դարձնեին նրա Ձայնը: Մի բան, որ կա մեր, համաշխարհային բեմում նրան տեսնելու երջանկությունն ունեցած հանդիսատեսի ունկերում:

Մեր երկրի ունեցածը մշակույթն է, մշակույթի համար ենք միշտ կռիվ տվել, տալիս ենք այսօր: Մեր պարտված երկրում չխոնարհենք այն սյուները, որ կանգուն են դեռ:

Լուսանկարները` Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անելու

Հաջորդ գրառումը

Մաքսանենգ ադամանդ ներկրելով պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությունը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին. Mediaport

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մաքսանենգ ադամանդ ներկրելով պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությունը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին. Mediaport

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական