Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմիտասի աշակերտուհի Մարգարիտ Բաբայանը պատմում է

02/02/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավետիք Պիվազյանի ՖԲ էջից, –

Տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելիս, մայթեզրին նկատում է մաշված մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. «Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկե` ոչ ունևոր մարդու»: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակությանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երևի, հուսահատ դեսուդեն է ընկնում հիմա:

Ժամադրության ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկությամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը հայտնվի: Երբ հեռվից երևում է շատ համեստ հագնված մեկը, վարդապետը հույսով է լցվում, բա՜յց… չի հայտնվում քսակի տերը:

Անցնում է կես ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդյոք տեսե՞լ է մի քսակ:

Կոմիտասը անհանգստանում է. արդեն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբայանները չեն ճաշում եւ իրեն են սպասում: Տգեղ ու անհարմար վիճակ ստեղծվեց:

Մի ժամ ևս անցնում է սպասողական լարված վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:

Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եւ ահա հեռվից նկատում է, թե ինչպես մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգույն է ու անհանգիստ:

Կոմիտասը հարցնում է անմիջապես.

– Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:

– Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:

Արտասուքներ են նկատվում կնոջ կապույտ, տագնապալի աչքերում:

– Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գույնի էր ձեր կորցրած դրամապանակը:

– Մոխրագոյն, մաշված քսակ էր:

Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, հաջողություն ցանկանում եւ շտապում Բաբայանների բնակարանը: Հուզված էր. կյանքում առաջին անգամ ժամադրություն չէր հարգել:

Ստեփան Կուրտիկյանի «Կոմիտասյան ղողանջներ» գրքից, 1969թ:

Margaret Babayan and Komitas

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԿ. Երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը

Հաջորդ գրառումը

«Սպուտնիկ V» պատվաստանյութը 100% արդյունավետ է եղել Վենեսուելայի փորձարկումներում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Բրիժիտ Բարդոն

28/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Հաղթանակ արվեստի գերտերություններից մեկում

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նեսիմ Օվադյա Իզրաիլ. Հայամետ հրեան Թուրքիայից

26/12/2025
Հաջորդ գրառումը

«Սպուտնիկ V» պատվաստանյութը 100% արդյունավետ է եղել Վենեսուելայի փորձարկումներում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական