Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կապանի համայնքապետը հրաժարվել է հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ և ահազանգում է նոր անվտանգային խնդիրների մասին. «Փաստինֆո»

29/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը չի համաձայնել հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է համայնքապետը՝հավելելով, որ Սյունիքի խնդիրների վերաբերյալ պետք է հանդիպում լիներ, բայց ինքն ակնկալիքներ չունի։

Գևորգ Փարսյանը նշել է, որ փոխվարչապետի այցը, հանդիպման նպատակը, համայնքապետերին չհանդիպելը կարող է հետագայում շահարկվել, բայց փաստել է, որ Սյունիքի խնդիրների մասին բազմիցս են բարձրաձայնել՝ անգամ գրավոր։

«Եթե վաղը չէ մյուս օրը հանկարծ կառավարության ներկայացուցիչները փորձեն շահարկել այն հանգամանքը, որ աշխատանքային խումբը եկավ Սյունիք, համայնքի ղեկավարները չհանդիպեցին, խնդիրները չբարձրաձայնեցին, ասացին, որ խնդրին անտեղյակ են, իմացեք, որ դա իրականությանը չի համապատասխանելու, քանի որ գրավոր արդեն իսկ ներկայացրել ենք մեր խնդիրները։ Նրանք դրանց մասին ընդհանուր պատկերացումներ ունեն»,– ասել է նա։

Փարսյանը հավելել է՝ Կապանին վերաբերվող խնդիրները շատ են, դրանցից մի քանիսի մասին անգամ քաղաքացիներն էլ չգիտեն և կարող են նաև չիմանալ։ Խնդիրներից մեկն էլ ճանապարհների անվտանգության հարցն է։ Ճանապարհահատվածի մի շարք կետեր մնացել են առանց հսկողության։

«Ընդհանուր սահմանի երկայնքով բազմաթիվ բաց տեղեր ունենք, որտեղ ադրբեջանցիների ելքն ու մուտքը հնարավոր է։ Իսկ կոնկրետ մեր սահմանապահների անցակետերով չեմ կարծում, որ կարող են ադրբեջանցիներ անցնել, բայց կան այլ ճանապարհներ, որ կարող են օգտագործել։ Օրինակ՝ Տաթևի ճանապարհը։ Այդտեղ իրավապահներից ոչ ոք չկա, որ հսկողություն իրականացնի, բայց սահմանագծի վրա էլ բազմաթիվ խնդիր ունեցող հատվածներ ունենք»,- ասել է համայնքի ղեկավարը։

Անդրադառնալով կառավարության պաշտոնական պատասխանին, թե սահմանազատումներն անվտանգային են, և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, Փարսյանը նշել է, որ ինքն էլ հույս ունի, որ դրանք վերջնական չեն, բայց հույսը հաջորդ իշխանությունների վրա է։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸՙ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

Դատարանը մերժեց Գեւորգ Լոռեցյանին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Հաջորդ գրառումը

Դատարանը մերժեց Գեւորգ Լոռեցյանին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական