Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ. «ՆԵՐՍԻՍՅԱՆՑԻՆԵՐ»

20/07/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կան գրքեր, որոնք իրենց բովանդակությամբ, դրա ներկայացվածության ձեւով, համապարփակությամբ ու «տեսանող աչքի» կողմից գրված լինելու առանաձնահատկությամբ երբեք չեն դադարում սեղանի գիրք լինել: Այդ գրքերի ցանկին է պատկանում «Ներսիսյանցիներ» հուշահանրագիտարանային ալբոմը, որը, ըստ էության, Ներսիսյան դպրոցի հարյուրամյա պատմությունն է, վկայականը մի կրթօջախի, որն այդքան մեծ դեր խաղաց հայ մշակութային կյանքում:

Ալբոմը տպագրվել է 1975 թ. հայկական ՍՍՀ ԳԱԱ հրատարակչությունումվերջինիս Լուսավորության մինիստրության եւ Ներսիսյանցիների կամավոր ընկերության վարչության որոշմամբ եւ նվիրված է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 150 ամյակին, որը հանդիսավոր կերպով նշվել էր հրատարակումից մեկ տարի առաջ 1974թ.:

Հեղինակները հայագետներին ոչ անծանոթ Արտո Եղիազարյանն ու Հարություն Թուրշյանն են, խմբագրական կոլեգիան` Հ. Առաքելյանը, Ս. Ավագյանը, Ա. Գյոզալյանը, Ա. Ջանջուղազյանը, Գ. Փերիխանյանը: Կատարելով գրքի հրատարակության հսկայածավալ աշխատանքը, Թուրշյանն ու Եղիազարյանը, հավատարիմ մնալով ճշմարտությանը, գրքի առաջաբանում գրում են, որ ալբոմի գաղափարը պատկանում է անվանի արվեստաբան Դանիել Դզնունուն.

«Այս աշխատության մտահղացումը եւ նախաձեռնությունը պատկանում էր ներսիսյանավարտ, արժանահիշատակ Դանիել Դզնունուն, սակայն նրա կյանքի թելը կտրվեցՙ երբ դեռ նոր էին ձեռնարկվել ալբոմը կազմելու աշխատանքները»:

Ալբոմում հնարավորինս փորձ է արված ընթերցողին ներկայացնել Ներսիսյան դպրոցնիր ուսուցիչներով ու ուսանողներով, արժանահիշատակ դեպքերով: Ինչպես տեղեկանում ենք առաջաբանից այդ ամենը հեշտ չի ստացվել.

«Ալբոմը կազմելիս հարկ եղավ թափանցել դպրոցի պատմության հեռավոր անցյալը. ուստի առանձին դեպքերում հնարավոր են թերություններ» :

Ելնելով այդ դժվարություններիցՙ ալբոմում հնարավոր է եղել ներկայացնել դպրոցի շուրջ 2000 շրջանավարտներից 536-ին միայն, շուրջ 300 ուսուցիչներից` 73-ին, որոնք ներկայացված են ըստ մասնագիտական դասակարգման:

Ներկայացված են նաեւ տարբեր տարիների շրջանավարտներին նվիրված եւ դասարանական խմբային լուսանկարներ, առանձնակի ընդգծված են դպրոցի վերջին տարիները: Մի շարք ներսիսյանցիների անդրադարձ է կատարվել շատ թռուցիկ, որովհետեւ ալբոմի լուսընծայմանը զուգահեռ, հրատարակման էին պատրաստվում նաեւ նրանց մասին առանձին մենագրություններ:

Հիրավի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը կարեւոր դեր խաղաց 19-րդ դարի 20-ական թվականներից մինչեւ 20-րդ դարի 20-ականն թվականները: Այդ դպրոցից դուրս եկան մեծ թվով գրող-գրականագետներ, մանկավարժներ, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ: Բացառիկ է դպրոցի դերը` հայ նոր գրական լեզվի կայացման գործում: Ցավոք սրտի, օրվա հայ մարդն արդեն այնքան էլ ծանոթ ու տեղյակ չէ Ներսիսյան դպրոցի գործունեությանն ու մեր ազգին մատուցած ծառայություններին: Եւ շուրջ 35.000 օրինակով տպագրված այս գիրքն այսօր պարտավոր է լրամշակվել ու հայտնվել հայ ընթերցողի սեղանին, քանի որ Ներսիսյան դպրոցի փորձը շատ կարեւոր է մեզ համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությանը անվստահության քվե հայտնելու վերաբերյալ բանավեճ կանցկացվի Սոֆիայում

Հաջորդ գրառումը

Հայաստան զենք ուղարկած երկրի՝ Սերբիայի ներկայացուցչին կանչեցին Ադրբեջանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Եղեգները «չեն խոնարհվում»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Վիրխինիա Մենդոսա. Հայաստանյան փորձառություն

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Անգլիացի վիրտուոզ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը համերգներով Հայաստանում էր

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստան զենք ուղարկած երկրի՝ Սերբիայի ներկայացուցչին կանչեցին Ադրբեջանի ԱԳՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական