Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զինծառայողների ապահովագրության hիմնադրամը կներկայացնի 2021-ի բյուջեն

23/01/2021
- Նորություններ, Տեղական

Զինծառայողների ապահովագրության hիմնադրամը պարզաբանել է իր գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխությունները՝ տարածելով համապատասխան հաղորդագրություն։

«Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների և դրոշմանիշային վճարների ամեն լուման բացառապես ուղղվում է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զիվորին կամ նրա ընտանիքին հատուցում տրամադրելու առաքելությանը:

2017 թվականից ի վեր Հիմնադրամի աշխատակիցներն աշխատել են բացառապես կամավորության սկզբունքով` սպասարկելով տարեկան միջինում 45 դեպք։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ու դրա հասցրած աղետալի հետևանքները, ցավոք սրտի, բազմապատկել են Հիմնադրամի աշխատանքը: Այն ենթադրում է ամենօրյա ամբողջհաստիքային ծանրաբեռնված աշխատանք, որն այժմ մեր փոքրաթիվ աշխատակազմն անխոնջ իրականացնում է։

Բացառապես կամավորության սկզբունքով Հիմնադրամի աշխատանքները կազմակերպելն այսուհետ անիրական է, քանզի Հիմնադրամի առջև ծառացած են հազարավոր հատուցման դեպքեր սպասարկելու ու միևնույն ժամանակ նվիրաբերական ակտիվ դրամահավաք իրականացնելու մարտահրավերները։ Պատերազմի արդյունքով փոխվել են Հիմնադրամի մարտահրավերները` առաքելությունը մնալով նույնը:

Համաձայն 2020 թվականի հունվարի 29-ին ընդունված Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխության, 2021 թվականի ընթացքում Հիմնադրամի ծախսերը ֆինանսավորելու է Կենտրոնական բանկը, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո դրանք կատարվելու են Հիմնադրամի միջոցների հաշվին` Հիմնադրամի նորանշանակ խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում:

Ելնելով բացառապես թափանցիկ աշխատելաոճի մեր սկզբունքից, տեղեկացնում ենք, որ առաջիկայում հանրությանը կներկայացնենք մեր 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ գրառումը

Cadence Ensemble & Hasmik Baghdasaryan-Dolukhanyan – Կոմիտաս – Քելե, քելե

Հաջորդ գրառումը

Հունվարի 21-ի գիշերվա նման ցուրտ գիշեր եղել է 2018-ին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հունվարի 21-ի գիշերվա նման ցուրտ գիշեր եղել է 2018-ին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական