Կորոնավիրուսի ծանր ընթացքի պատճառներից մեկը աուտոիմունիտետն է: Այսինքն, իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է օրգանիզմի վրա, և ազդանշանային սպիտակուցները, բարձրանալով վտանգավոր մակարդակի, իրավիճակը հասցնում են «ցիտոկինային փոթորկի»: Այս սցենարի դեպքում մարդու սեփական բջիջները կարող են վնասվել:
Սակայն վիրուսը ուսումնասիրելիս բժիշկները հասկացել են, որ իմունային ակտիվությունը թուլացնող դեղամիջոցների ժամանակին ընդունման միջոցով ծանր հիվանդների մոտ մահացությունը նվազում է: Այս մասին ասվում է Nature գիտական ամսագրի հոդվածում: