Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչեւ հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական

22/01/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ներքաղաքական լարվածության որոշակի ֆոն ապահովելը բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի վրա ազդում է նեգատիվ կերպով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինքը ե՞ւս կարծում է, որ ընդդիմության քայլերը խանգարում են գերիների վերադարձին, ինչպես նախօրեին նման տեսակետ հայտնեց վարչապետ Փաշինյանը։

«Նման զգայուն թեման, որը  հանդիսանում է բանակցային սեղանի վրա մեզ համար շատ կարեւոր անկյունաքարային հարց՝  ներքաղաքական շահարկումների թեմա դարձնելը չի  նպաստում Հայաստանի դիրքերի ամրությանը»,– ասել է  նա։

Իշխող ուժի պատգամավորը վստահեցնում է՝ ռազմագերիների հարցը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգի գլխավոր հարցը։

«Կառավարությունը շատ ինտենսիվ աշխատում է այդ հարցին լուծում տալու համար»,- ասել է  նա։

Նախօրեին վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե  նախկինում երբեք այս ծավալով գերիների վերադարձ չի եղել։ Հրապարակումներ կան, որ  1994թ․-ի հրադադարից հետո, օրինակ՝ 1996-ին 109 գերի է վերադարձել հայրենիք։

«Չեմ բացառում, որ նման բան եղել է, այնպես որ զերծ կմնամ ինչ-որ մեկնաբանություն անելուց, հնարավոր է, որ 1996թ․-ին, այո, միանգամից 109 ռազմագերի է վերադարձել»,- ասել է Մխչյանը։

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի այդ հայտարարության համատեքստն այն  էր, որ  մինչեւ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը գերիներ եւս ունեցել ենք Ադրբեջանում, բայց  այդ թեման երբեք ներքաղաքական շահարկման առիթ չի դարձել։

«Հասկանում եմ, որ այսօր, ցավոք, ադրբեջանական կողմում բավականին մեծ թվով գերու կարգավիճակով հայրենակիցներ ունենք, բայց այդ զգայուն հարցը քաղաքական շահարկումների առարկա  դարձնելը ճիշտ չէ եւ  չի նպաստում հայկական կողմին բանակցային սեղանին ամուր բանակցություններ իրականացնելուն»,– ասել է  նա։

Վարչապետը ԱԺ ամբիոնից երեկ հարց բարձրաձայնեց, թե «ուզում եք ասել, որ մինչ հակամարտությունն ու ազատագրումը 90 տոկոս եւ ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր»։ Հարցին, թե իր այդ կարգավիճակով Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք էր, Կարապետ Մխչյանը պատասխանեց․

«Մինչեւ հակամարտության սկսելը թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր տարածքով հանդիսացել են Խորհրդային Միության մաս եւ Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ»։

Անդրադառնալով ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջին, եւ այդ քայլին Փաշինյանի չգնալուն, Կարապետ Մխչյանն ասաց, որ վարչապետը քաղաքական ուժերին հրավիրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների։ Եթե այդ հարցում կոնսենսուս չլինի, ապա այդ պարագայում ըստ Մխչյանի՝ չեն լինի նաեւ արտահերթ ընտրություններ։

Պատգամավորը կողմ է արտահերթ ընտրություններին, որովհետեւ  վերջին իրադարձություններից հետո ըստ նրա՝  դա Հայաստանին անհրաժեշտ է։ Նրա դիտարկմամբ՝ դա վիրահատական գործողություն կլինի, որից պետությունը դուրս կգա առողջացած եւ ուժեղացած։ Ընտրություններ լինելու դեպքում պատգամավորը  իշխանության հնարավորությունները բարձր է գնահատում՝ ենթադրելով, խորհրդարանում  մեծամասնություն կապահովեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիան պատրաստ է ՌԴ-ի հետ համագործակցել պատվաստանյութի արտադրման հարցում

Հաջորդ գրառումը

Բայդենը փոփոխություններ է արել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
Նորություններ

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025
Նորություններ

Արթուր Դավթյանը` աշխարհի փոխչեմպիոն 

25/10/2025
Հաջորդ գրառումը

Բայդենը փոփոխություններ է արել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի Տելեգրամյան մի էջ հրապարակել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ գաղտնի տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք...

ԿարդալDetails

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025

Արթուր Դավթյանը` աշխարհի փոխչեմպիոն 

25/10/2025

Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները․ Ռուս ուղղափառ եկեղեցի

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական