Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այա Սոֆիայի վերածումը մզկիթի վրդովեցրել է ողջ աշխարհը Շվեյցարական SICPA ընկերությունը փոխատուցում է պահանջում

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ հայտարարեց նախարարների խորհուրդի 1934 թ.նոյեմբերի 24-ի Այա Սոֆիան թանգարանի վերածող որոշումը: նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն օրը ստորագրեց համապատասխան հրամանագիրը եւ 86 տարի հետո Այա Սոֆիան կրկին դարձավ մզկիթ: Հուլիսի 24-ին արդեն տաճարը կանոնավոր նամազի համար կբացվի մահմեդականների առջեւ: Բյուզանդական հրաշակերտ այս տաճարի վերածումը մզկիթի բուռն հակազդեցություն առաջ բերեց աշխարհում: Փաստին վրդովմունքով արձագանքեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Նահանգների կրոնական ազատության հանձնաժողովըՙ USCIRF-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Եվրոպական Միությունը, ընդհուպ պահանջելով Թուրքիայից չեղարկել Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխության որոշումը:

Հակազդեցության հարցում այս կազմակերպություններին միացան Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, ԵՄ-ի անդամ բազմաթիվ այլ պետություններ եւ Անգլիանՙ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Հուլիսի 12-ին, ցավ հայտնելով փաստի առթիվ, թուրքական իշխանությունների որոշումը դատապարտեց նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Հունաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները Թուրքիայի ղեկավարության որոշումը որակեցին սադրանքՙ ուղղված ողջ աշխարհին, իսկ  գյուղատնտեսության նախարար Մարկիս Վորիդիսը կառավարությանն առաջարկեց Այա Սոֆիայի դիմաց Պոնտոսի հույների ցեղասպանության թանգարանի վերածել Սալոնիկի այն տունը, որտեղ 1881թ. ծնվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Հուլիսի 6-7-ին նախքան Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը,  Ռուս ուղղափառ եկեղեցին, Կրեմլը եւ Պետական Դուման համատեղ ջանքերով փորձեցին կանխել այդ նախաձեռնությունը: Համայն Ռուսաստանի պատրիարքությունը, համարելով դա անիմաստ, զգուշացրեց, որ չի կարելի միջնադար վերադառնալ, Կրեմլը դիմեց թուրքական իշխանություններին, իսկ Դումանՙ նամակով Թուրքիայի ազգային մեծ ժողովին: Որոշման ընդունումից հետո Ռուս եկեղեցու պատրիարքարանը ցավով  արձանագրեց, որ դա ավելի կխորացնի հակասությունները կողմերի միջեւ, իսկ Կրեմլը հայտարարեց, թե Այա Սոֆիան Թուրքիայի ներքին խնդիրն է: Կրեմլի այս դիրքորոշումը հստակեցրեց ՌԴ արտգործնախարարի օգնական Սերգեյ Վերշինինը:  Հուլիսի 13-ին նա «Հյուրրիյեթի» վկայությամբ հայտարարեց, որ Այա Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի Թուրքիայի իրավասության տակ է եւ որեւէ այլ երկիր, այդ թվում Ռուսաստանը, իրավունք չունի խառնվելու այդ գործին:

Հաջորդ օրը պարզվեց, որ Այա Սոֆիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը տրամագծորեն հակադարձ այս փոփոխությունը պայմանավորված է թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի հետ: Թեեւ թուրքական թերթերը նշում են, որ այդ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիային եւ Լիբիային առնչվող խնդիրներ, սակայն Վերշինինի հայտարարությունը հիմք է տալիս հեռախոսազրույցի ընթացքում նաեւ Այա Սոֆիայի հարցի քննարկման ենթադրությունների համար: Քննարկումը տվյալ դեպքում սակարկություն է նշանակում, պարզապես չգիտենք, թե Էրդողանը ինչպիսի՞ զիջում է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ո՞ր հարցում:

Համենայն դեպս, ինչպես Այա Սոֆիայի վերածումը մզկիթի վրդովեցրել էր միջազգային հանրությանը, այնպես էլ մեծ տերությունների հակազդեցությունը վրդովեցրեց թուրքական կողմին: Մինչ թուրք  հեղինակները գանգատվում էին իսլամական աշխարհից, թե մահմեդական ոչ մի պետություն չի ողջունում Այա Սոֆիայի առնչությամբ ընդունված որոշումը,  հուլիսի 11-ին ասպարեզ է  իջնում Իրանը եւ ի զարմանս թուրքական մամուլի, որոշման համար քննադատում Թուրքիային, նաեւ Էրդողանին, որդեգրած «օսմանիզմի» քաղաքականության եւ ընտրողների շրջանում կորցրած դիրքերն Այա Սոֆիայի միջոցով վերականգնելու նկրտումների համար:Այդ ամենի մասին նշել է իրանական «Էթեմադ» թերթը, ընդգծելով, որ տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի նախաձեռնությունը վիճարկման առարկա է դարձել ոչ միայն քրիստոնյա Արեւմուտքում, այլեւ Թուրքիայի ներսում:

Խնդիրը, սակայն, սոսկ Արեւմուտքի հակազդեցությունը կամ հարցի նաեւ Թուրքիայում վիճարկումը չէ, ոչ էլ էրդողանի հայտարարությունը, թե Այա Սոֆիան հնարավոր եղավ մզկիթի վերածել շնորհիվ իրենց  վճռականության, այլ շվեցարական  SICPA ընկերության հետ ստորագրված համաձայնագիրը: Այս ընկերությունը, հաղթելով 2018-ին հայտարարված միջազգային մրցույթում, ստացել էր Այա Սոֆիա թանգարանի գործարկման արտոնագիր: Քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է 2027-ին, իսկ տաճարն այլեւս թանգարան չէ, ուստի Թուրքիան պարտավոր է ընկերությանը վճարել գործարկման 7 տարվա հասույթի գումարը, ինչպես վճարել էր Ստամբուլի «Աթաթուրք» օդակայանի պարագայում: Գրելով այդ մասին հուլիսի 13-ի համարում, «Ջումհուրիյեթը չի նշում գումարի չափը, ուղղակի տեղեկացնում է, որ Այա Սոֆիա թանգարանի տարեկան եկամուտը կազմում էր շուրջ 400 մլն.թուրքական լիրա: Իսկ ինչ վերաբերում է այցելուներին, նրանց թիվն էլ տարվա կտրվածքով 3.8 մլն. է, իսկ տոմսի արժեքըՙ զբոսաշրջիկների համար հարյուր լիրա:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվացիների 60%-ն ունի կորոնավիրուսի հավաքական իմունիտետ

Հաջորդ գրառումը

Ավելի քան 1 000 անվադող ենք բեռնել և հասցրել մեր տղաներին դիրքերի ամրապնդման համար

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ավելի քան 1 000 անվադող ենք բեռնել և հասցրել մեր տղաներին դիրքերի ամրապնդման համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական