Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել․ «Ժողովուրդ»

15/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել, երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը: Եվ ամենակարևորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում: Այսօր հայաստանյան դեղատնե­րում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի:

Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ: Իսկ երբ սպա­ռողը բացատրություն է պահանջում դեղատան աշխատողից, ստանում է հետևյալ պատասխանը. «Պահանջարկն ավելացել է»: Օրինակ՝ «Տերաֆլյու», «Անտիգրիպին» հակավիրուսային թեյերի գները բարձրացել են 10-20 դրամով: Բացի այս, արձանագրենք, որ թանկացել են նաև սիրտ-անոթային հիվանդությունների հա­մար կիրառվող դեղերը: Միակ կարևոր նորությունը՝ հակաբիոտիկների գները չեն բարձրացել, բայց չշտապենք, քանի որ որոշ հակաբիոտիկների դեֆիցիտ կա դե­ղատների մեծ մասում: «ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ «Ցեֆտրիաքսոն» հակաբիոտիկը, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վա­րակների բուժման համար, դեղատների մեծ մասում այս օրերին մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենք գների զսպման գործառույթ չունեն դեղերի շուկայում:

Իսկ, ահա, ՀՀ տնտեսական մրցակ­ցության պաշտպանության պետական հանձնաժողովից վստահեցրին, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: Ասել է թե՝ բանը բանից անցել է, բայց ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է: Անգամ հանձնաժողովը օնլայն հարցում է անցկացնում սպառողների շրջանում դեղերի սպառման վերաբերյալ: Իսկ երբ է գալու գործելու ժամանակը՝ դեռևս հայտնի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայրենիքի փրկության շարժումը» առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կանի․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից և բանակից ոչինչ չհասկացող անձանցով․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

01/02/2026
Նորություններ

Արման, հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց 2017 թվականի օգոստոսի 1-ի գիշերը՝ Մոսկվայում. Միկա Բադալյան

01/02/2026
Նորություններ

Նաթան, Վահան և Հայկազուն Սրբազանները կանչվել են ՔԿ

31/01/2026
Նորություններ

Նշված եպիսկոպոսները իշխանությունների թիրախում են

31/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից և բանակից ոչինչ չհասկացող անձանցով․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական