Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի մտավորականները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

26/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցի ճանաչված մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները հայտարարություն են տարածել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Մտավորականների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․

Երկու եւ կես տարի առաջ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, սուտը, կեղծիքը, դեմագոգիան դարձնելով գործելաոճ, Նիկոլ Փաշինյանն ընդգծված վարել ու վարում է պառակտիչ, քայքայիչ, կործանարար եւ դավաճանական քաղաքականություն։ Օգտագործելով ժողովրդի դժգոհությունը նախկին իշխանություններից, իշխանության գալով, նա ոչ միայն չի կատարել իր որեւէ խոստում, այլեւ իր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում երիցս ավելի մեծ վնասներ է պատճառել Հայաստանին (ներառյալ Արցախին), քան նախկին բոլոր ղեկավարները միասին։

Ժողովրդին բաժանելով սպիտակների եւ սեւերի՝ յուրայինների եւ ոչ յուրայինների, Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարում կազմաքանդել կամ էականորեն ավերել է կենսական նշանակության բոլոր ոլորտները, անօրինականությունը դրվել է օրինական հիմքերի վրա, ներքաղաքական դաշտը դարձրել է արկածախնդրության թատերաբեմ, ժողովրդի ստվար հատվածի մոտ սպանվել է հավատն արդարության, օրինականության եւ ապագայի հանդեպ։

Նրա գործունեության արդյունքում Հայաստանը զգալի կորուստներ է կրել նաեւ արտաքին քաղաքական դաշտում եւ փաստորեն զրկվել իր դաշնակիցներից ու մինչ այդ բարեկամաբար տրամադրված երկրների հարգանքից, որպես պետություն՝ զրկվելով սուբյեկտայնությունից։

Երկրի ներսում եւ արտաքին հարաբերություններում նման կորուստներ կրելով, զգալիորեն խախտվել էր հակառակորդ, թշնամի երկրի հետ ուժերի հարաբերակցությունը, որից օգտվելով, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, որի ողջ ընթացքում հանրությանը դիտմամբ կերակրում էին ստերով ու թաքցնում մեր ունեցած կորուստները։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ՝ Արցախի ոչ միայն թշնամու կողմից գրավված, այլեւ չգրավված տարածքները նվիրելով Ադրբեջանին։ Նրա համաձայնությամբ ու թողտվությամբ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ռազմական նշանակության բարձունքներն են հանձնվում թշնամուն։ Արդեն Սյունիքն են հանձնում Ադրբեջանին։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված ու իրականացվող ակնհայտ հակահայկական գործունեությունը, ՀՀ բնակչության մի ստվար մասի եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերի բացահայտ բացասական վերաբերմունքը նրա հանդեպ, նաեւ արտահայտելով Արցախի բնակչության ակնհայտ դժգոհությունն ու ցանկությունը, գտնում ենք, որ հանուն Հայաստանի փրկության եւ հայ ժողովրդի լինելության, Նիկոլ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Վարդգես Օվյան – գրող, հրապարակախոս

Սլավի-Ավիկ Հարությունյան – բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Էդուարդ Աղաբեկյան – Արցախի ԱԺ պատգամավոր

Վահան Բադասյան – Արցախյան երեք պատերազմների մասնակից, հրամանատար, Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար

Քաջիկ Հարությունյան – ժողովրդական արտիստ

Նվարդ Ավագյան – բանաստեղծ, հրապարակախոս

Ալվարո Շեկյան – Արցախյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր

Վարդան Ղուկասյան – վաստակավոր բժիշկ, վիրաբույժ

Սերգեյ Առստամյան – գեղանկարիչ

Ռազմիկ Աղասյան – իրավագետ

Վալերի Գյուլիշանյան – բժիշկ, վնասվածքաբան

Անահիտ Քոչարյան – բանաստեղծուհի

Մնացական Ազիզյան – լրագրող, դիզայներ

Սամվել Եվրիյան – վաստակավոր արտիստ

Վալերի Խաչատրյան – մանկավարժ, իրավագետ

Ալեքսանդր Համբարձումյան – ճարտարագետ

Սմեդա Բաղդասարյան – վաստակավոր մանկավարժ, թոշակառու

Փարավոն Ադամյան – վաստակավոր բժիշկ, ուռուցքաբան

Լաուրա Գրիգորյան – լրագրող

Իսկուհի Ավանեսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Բաբայան – մանկավարժ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը

Հաջորդ գրառումը

Տարօրինակ պատերազմ. ռազմական պարտության մեխանիկան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025
Միջազգային

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025
Նորություններ

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025
Հաջորդ գրառումը

Տարօրինակ պատերազմ. ռազմական պարտության մեխանիկան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է,...

ԿարդալDetails

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական