Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խելքն ու տաղանդը կմիավորվե՞ն

11/12/2020
- 11 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Երիտասարդ բարեկամներիցս մեկը վերջերս ինձ հարց տվեցՙ հայերը խելացի՞ ժողովուրդ են, ու կանխելով ուշացող պատասխանսՙ վրա բերեց. հայերը խելացի ժողովուրդ չեն, հայերը տաղանդավո՛ր ժողովուրդ են:

Այնՙ որ հայերը տաղանդավոր են, ապացուցման կարիք չունի. տաղանդավոր անհատականություններՙ գրեթե ամենուր, առեւտրի, արդյունաբերության, ֆինանսների, գիտության, արվեստների եւ այլ ասպարեզներում: Դժբախտաբար ապացուցման կարիք չունի նաեւ հայերիս խելացի չլինելը. ապացույցները շատ են չորսհազարամյա մեր պատմության մեջ, ուր մի ամբողջ շղթա են կազմում կորսված առիթներըՙ Կիլիկյան թագավորության կործանումից, Անիի պարպումից, առանց դիմադրության ճիշտ 100 տարի առաջ Կարսը լքելուց մինչեւ Շուշիի դավաճանական վերջին հանձնումը: Տաղանդավոր անհատականություններՙ մայր հայրենիքում եւ ավելի շատՙ իրենց որդեգրած օտար երկրներում, եւ անտաղանդ հավաքականությունՙ մեր իսկ երկրում, հանգամանքների երջանիկ դասավորումների արդյունքում ստեղծված մեր փոքրիկ պետության մեջ:

Պատմության փիլիսոփայությունը պեղելու պարտականությունը թողնելով ձեռնհաս մասնագետներին, դառնանք դեպի մեր օրեր:

Ո՛չ, ոչ թե երկուսուկես տարի առաջ պատահած իշխանափոխությունից եմ ուզում սկսել, այլ քիչ ավելի շուտՙ 2015 թ.ի նոր Սահմանադրությունից, վարչապետական կարգուսարքի ընդունումից, որ քաղաքական կույրաղիք դարձավ մեր երկրի համար, սեփական իշխանությունը տեւականացնելու մի քարկապ հանգույց, որը կտրելով երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար այժմ հարկավոր է Մակեդոնացու սրի հարվածը: Այդ, այսպես կոչված նախորդ իշխանությունն էր, որ իր անպատասխանատու վարքագծով, արտաքին դավադիր թափանցումների դիմաց մեղկ կեցվածքով, ընտրական շահատակումներով եւ տարբեր անօրինականություններով հող նախապատրաստեց մի, իսկապես տաղանդավոր, դեմագոգի ու նրա հետՙ օտարերկրյա շահեր սպասարկող գործակալների մի ողջ ցանցի համարՙ տիրանալու իշխանությանը, երկիրն ու ժողովրդին տարբաժանելու, տնտեսությունը քայքայելու, պետական կառույցներն ու բանակը կազմաքանդելու, տարածքներ հանձնելու համար:

Այս խորապատկերի վրա ամենահատկանշականը ժողովրդի կարեւոր մի հատվածի պատրաստակամությունն էր թույլ տալու, որ պետական կառավարման ոչ մի փորձ, ազգային որեւէ տեսլական չունեցող, բոլորովին անծանոթ մարդիկ խաբեն իրեն: Ասում ենՙ ժողովուրդը երբեք չի սխալվում, բայց ինչպես դաժան իրականությունն է ցույց տալիսՙ երբեմն խաբվում է, եւ ավելի տարօրինակըՙ դեռեւս կան մարդիկ, որոնք շարունակում են հաճույք ստանալ խաբված մնալուց, նույնիսկ չընդվզելով նոյեմբերի 9-ի անձնատվությունից, թշնամուն ամեն օր նորանոր տարածքներ զիջելուց: Մարդիկ տեսնում-լսում, բայց չեն ազդվում, որ սահմանամերձ շրջանների բնակիչները անհովիվ ոչխարների են վերածվել, անհետ կորածների, անթաղ մնացած զինվորների մարմիններ են փնտրվում, գերվածների հարազատները գերեվարած երկրի ղեկավարին են աղերսում, ամբողջ երկրում տնտեսաֆինանսական պայթյունի ուրվականն է շրջում, մինչ ժողովրդավարության ռահվիրա՜ վարչապետն իր հրաժարականը պահանջող բազմությունների մեջ շարունակում է փնտրել ի՛ր ժողովրդին եւ… չի գտնում: Ոչ ոք չի հասկանում, ընդդիմությունն էլ, որ բարոյալքված է ժողովուրդը, հուսալքված, անհեռանկար:

Նախորդ շաբաթվա հոդվածումս իմ հերթին թվարկել էի այն գլխավոր պատճառները, որոնք անհրաժեշտ են դարձնում գործող վարչապետի անհապաղ հեռացումը պաշտոնից, որոշ վկայակոչումներ անելով համաշխարհային պատմությունից, այդ թվումՙ 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած վարչապետ Ուինստոն Չերչիլի մասին, որի գլխավորած կուսակցությանը բրիտանացի քվեարկողները 1945-ի հուլիսյան ընտրություններում ձայն չէին տվել եւ միայն 1951-ին էին նրան թողել վերստին զբաղեցնելու վարչապետի պաշտոնըՙ այս անգամ նոր, Սառը պատերազմ մղելու իր իսկ բնորոշած «Երկաթյա վարագույրի» դեմ:

Կրկնելով միեւնույն օրինակը, այսօր ավելացնում եմ, որ եթե նույնիսկ, հրաշիւք իմն, Նիկոլ Փաշինյանը հաղթած լիներ պատերազմը, նրան պետք չէր վարչապետի աթոռին մոտ թողնել: Քանի որ, հետպատերազմյան պայմաններում հայտնված յուրաքանչյուր երկիր, պարտված թե հաղթանակած, դեմ-հանդիման է կանգնում տարաբնույթ դժվարությունների, որոնց հաղթահարումը պահանջում է կառավարման լուրջ հմտություններ, ներազգային միասնականություն, բանակցելու կարողություն: Հատկություններՙ որոնք ներկա վարչապետը չունի եւ չի էլ կարող ունենալ: Ավելորդ անգամ դա փաստվեց անցնող 2,5 տարիներին: Նրա կարիերայի գագաթնակետը եղել են 2016 եւ 2018 տարիները, Ազգային ժողովում պատգամավորի հանգամանքով, երբ, որպես տաղանդավոր դեմագոգ, խոսում էր, օրինակ, առողջության համար կանաչ սոխի եւ ընդհանրապես կանաչու հույժ օգտակար լինելու մասին, մսամթերքի թանկացումների համար իրավացիորեն ծաղրելով օրվա իշխանություններին:

Գուցե դա՞ է եղել պատճառը, որ մեր բազմափորձ ու բազմաչարչար ժողովրդի մի մասը իր ձայնը, նաեւ ճակատագիրը վստահել է նրան:

Իսկ հիմաՙ ո՞ւմ եւ ի՞նչը վստահել: Գուցե գեթ ա՞յս անգամ մեր խելքն ու տաղանդը միավորվեն:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Նախորդ գրառումը

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «Ուրալ»-ին. կան զոհեր

Հաջորդ գրառումը

Նիկոլի հերթական անբարո արարքը. ներկել են ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեի գրասենյակի պատը

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլի հերթական անբարո արարքը. ներկել են ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեի գրասենյակի պատը

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական