Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը այս հոդվածը գրել էր մեկ տարի առաջ, –
Տուրբուլենտություն (լատ. ՝ Turbulentus փոթորկոտ, ցնցումային, խառնաշփոթ) տերմինն օգտագործվում է ժամանակակից սոցիալական ոլորտի և քաղաքականության հակասական գործընթացները նկարագրելու համար։
Քաղաքական տուրբոլենտությունը գլոբալ անվտանգության համար մեծ մարտահրավեր է, քանի որ ,խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ ազգային քաղաքական համակարգերի կայուն զարգացումը: Մինչև 1990ական թվականները «տուրբոլենտություն» եզրույթը չէր կիրառվում փիլիսոփայական գիտական համակարգերում։
Ժամանակակից հասարակական գիտություններում, քաղաքական գործընթացները բնութագրվում են որպես «փոթորկոտ և տագնապալին», բայց ավելի հաճախ այդ հասկացությունն օգտագործվում է որևէ փոխաբերություն երբ, օրինակ, հետազոտողները ուժային կենտրոնների միջև հարաբերությունների համատեքստում խոսում են «տուբերլենտացված սահմանների» մասին։ Քաղաքական գիտության մեջ այս եզրույթի կիրառումը նաև փոխհարաբերական իմաստով արտահայտում է դրա բազմակիությունը՝ գլոկալացում, գլոբալացում, ինտեգրացիա, անկանխատեսելություն և այլն։
Ըստ որոշ ուսումնասիրողների, քաղաքական տորբուլենտությունը ժամանակավոր բնույթ ունի, եթե հասարակությունը, էլիտան և լիդերները, հայտնվելով այդ գործընթացների մեջ, ձեռնամուխ են լինում իրենց ինքնության բնականոն արդիականացմանը՝ հենվելով տեղեկատվական նոր տեխնոլոգիաների վրա: Այդ պարագայում, ոչ միայն չի խախտվում արտաքին ուժերի հետ համագործակցության մշակույթի արժեքային կողմնորոշիչները, այլև ստեղծվում են նոր հնարավորություններ համագործակցության և ռազմավարական անվտանգության ապահովման համար:
Ձեր ուշադրությունը հրավիրելով քաղաքական տուրբուլենտության՝ որպես նոր երևույթի համակողմանի մեկնաբանման ու իմացության վրա, նպատակահարմար ենք համարում ներկայացնել Ֆրանսիայում տեղի ունեցած փոփոխությունները 1789 թվականից մինչև 1870 թվականը ընկած ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածում տեղի ունեցան մի քանի հեղափոխություններ, որոնք ուղեկցվեցին պատերազմներով և մեծ արհավիրքներով, բայց, այնուհանդերձ, Ֆրանսիան, գտնվելով տուրբուլենտ իրավիճակում, կարողացավ ոչ միայն հաղթահարել այն, այլև ձեռք բերեց ճկուն և մրցունակ ինքնություն՝ դառնալով ժամանակի հզորագույն տերություններից մեկը:
Տուրբուլենտության պայմաններում ՝ ազգային պետությունները անընդհատ բախվում են համակարգային ճգնաժամերի և դրանց վրա հիմնված ռիսկերի։ Մասնագիտական գրականության մեջ քաղաքական տուրբուլենտությունը դիտարկվում է որպես հեղափոխական երևույթ, ինչը ենթադրում է հիմնային փոփոխություն։
Համեմատական սահմանադրության հիմնադիր Արիստոտելը տուրբուլենտությունը որպես հեղափոխություն, բնութագրում է երկու ձևով՝
1. Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում:
Քաղաքական տուրբուլենտությունը պատմական օրինաչափություն է՝ անմիջականորեն կապված տվյալ հասարակության սոցիալ-քաղաքական և քաղաքատնտեսական վիճակի հետ որի հիմքի վրա զարգանում է քաղաքական և պետական իշխանությունը։ Քաղաքական տուրբուլենտությունն վերահսկելն անհնար է, բայց դիմակայելու համար անհրաժեշտ է բնականոն արդիականացնել հասարակության քաղաքական և ազգային ինքնությունը: