Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան արդեն սկսել է ակտիվորեն շրջանառել Հայաստանի ամբողջ հարավը գրավելու ծրագրերը

09/12/2020
- Պատերազմ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախքան Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմը երկար տարիների այն ժամանակվա ընդդիմադիրների և արևմտամետ (որոնց մեծ մասն այժմ իշխանության են) շրջանակների կողմից հարձակումներ էին գործվում Արցախյան հիմնախնդրի վրա՝ հայտարարելով, որ Արցախում հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ գոյակցել, Ադրբեջանին տալ «իրենց հողը», որը «ուզում եք ասեք գրավյալ,ուզում եք ասեք օկուպացված տարածքներ» (Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ խմբ.) կամ, որ ավելի աբսուրդային է, Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունն այլևս հարկադրված չի լինի միջոցներ «վատնել» Արցախի վրա, իսկ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն գնա «թուրքի բերան»՝ վտանգելով իրենց կյանքը, որի շնորհիվ ՀՀ–ն կկարողանա այդ միջոցներն ուղղել պետությունը «Սինգապուր կամ Շվեյցարիա» վերածելու գործին։

Նման գաղափարախոսությամբ առաջնորդվողները 2018 թ. մայիսից գտնվում են ՀՀ իշխանության ղեկին և աստիճանաբար իրենց գաղափարները կյանքի էին կոչում. ադրյունքում 2020 թ. նոյեմբերի 10-ին կքնվել է հայտարարություն, ըստ որի, Արցախի 80 տոկոսը բռնազավթվեց թշնամու կողմից, իսկ մնացյալ Արցախի հողակտորի կարգավիճակն այդպես էլ լուծում չստացավ։

Հայտարարության կնքումից ու այն դավաճանաբար իրագործելուց հետո, իշխանությունները (ոչ պաշտոնական շրջանակների միջոցով) շրջանառեցին այն թեզը, ըստ որի արդեն այլևս զինվոր չի գնա Արցախը պաշտպանելու և այդ հիմնախդնիրն արդեն կարգավորված է։ Սակայն անհեռատես իշխանությունները չէին հաշվարկել, որ Արցախի կորստով ՀՀ սահմաններն էլ ավելի մեծացան (հետևաբար էլ ավելի շատ զինվոր է գնալու սահման)։

Իսկ ինչ վերաբերում է Արցախյան հարցի լուծման թեզին, ապա հետայսու առկա է ոչ միայն էլ ավելի խրթին արցախյան հարց, այլև «դամոկլյան սրի» նման ՀՀ–ի գլխին է կախված թուրքական ներխուժման վտանգը։

Սա արդեն լոկ ենթադրություններ և նախազգուշական մտքեր են. խայտառակ կապիտուլացիայից անմիջապես հետո և՛ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայում սկսել են շրջանառել Զանգեզուրը «ազատագրելու» նպատակները։ Ըստ ադրբեջանցիների՝ իրենց նշած Զանգեզուրը ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հարավային հատվածները։

Թուրքիայի TGRT Haber հեռուստաընկերությունը երեկ արդեն անդրադարձել է, թե ինչպես պետք է տեղի ունենա «Զանգեզուրի հանձնումը»։ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ–ն պարտավոր է փոխհատուցել ԼՂ–ում իրականացրած «ավերածությունների» համար՝ պահանջելով 50 մլրդ դոլար։ Թուրքական հեռուստաընկերության հաղորդավար Էքրեմ Աչըքելը հայտարարել է, որ քանզի «ՀՀ–ի գանձարանը դատարկ է, ապա նա չի կարողանա վճարել այդ գումարը, ուստի դրա դիմաց պետք է հանձնի Զանգեզուրը»։ Թշնամական այս տեսակետն արդեն շաբաթներ է ակտիվ շրջանառվում է ադրբեջանա–թուրքական քաղաքական և հասարակական շրջանակներում։

Թուրքիա–Ադրբեջան եղբայրության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի նախագահ Այգյուն Աթթարը թվիթերյան գրառումների շարք է նվիրել Զանգեզուրի՝ «իբր Ադրբեջանին պատկանելու մասին» թեզին, որը, Աչըքելի հաղորդման համեմատ ավելի «մեղմ» էր և ներառում էր Սյունիքի Նռնաձոր գյուղն ու այլ բնակավայրեր: Նմանատիպ տեսակետներ են տարածված ամբողջ համացանցում, նույնիսկ Երևանը գրավելու մասին։

Եթե մինչև 2020 թ. սեպտեմբերի 26-ը Արցախը հանձնելու թեման համարվում էր անհավանական, ապա այս իշխանությունների կողմից կքնված նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո հաջորդած իրադարձությունները, երբ ադրբեջանցի սահմանապահները իրենց հավակնություններն են ներկայացնում արդեն ՀՀ տարածքների նկատմամբ, փաստում են, որ Հայաստանին դեռևս շատ ծանր ժամանակներ են սպասվում՝ սեփական տարածքների անձեռնամխելիությունն ապահովելու գործում, որը, փաստացի, անընդունակ է իրագործելու ներկայիս ապաշնորհ իշխանությունները։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ղեկավարության կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության վերաբերյալ Արթուր Ղազինյանի հաղորդումը կցվել է Մովսես Հակոբյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործին

Հաջորդ գրառումը

ԱՄՆ Կոնգրեսը նախագահին հանձնարարել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ Կոնգրեսը նախագահին հանձնարարել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական