Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Songar․ Թուրքական Արտադրության Հարվածային ԱԹՍ

09/12/2020
- Գիտություն և տեխնիկա

Հայ-ադրբեջանական (թուրքական) վերջին պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց տվեց, թե ինչ հսկայական նշականություն ունեն անօդաչու թռչող սարքերը ժամանակակից պատերազմում և ևս մեկ անգամ վերահաստատեց սեփական ռազմարդյունաբերությունն ունենալու անհրաժեշտությունը, ինչի իրագործման համար մենք վստահաբար ունենք անհրաժեշտ գիտական ներուժ։ Ցավոք, ի տարբերություն մեզ, մեր հակառակորդներն այս ոլորտում զգալի հաջողություն ունեն․ ապացույցը՝ պատերազմի ողջ ընթացքում կիրառված թուրքական արտադրության ռազմական տեխնոլոգիաներն են, ամենահայտնի օրինակը թերևս Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թչռող սարքն է, որի մասսայական կիրառումը աղետալի նշանակություն ունեցավ մեզ համար։

Այս շարքով կներկայացնենք թուրքական զինված ուժերում կիրառվող տեղական արտադրության ԱԹՍ-ները։

Songar

Թուրքական Songar անօդաչու թռչող համակարգը մշակվել է Asisguardընկերության կողմից։ 2020 թվականի հուլիսին Asisguard-ը Թուրքիայի կառավարությունից ստացավ Songar-ի ներքին արտադրության սերտիֆիկատ, որից կարճ ժամանակ անց թուրքական զինանոցը համալրվեց այս ԱԹՍ-ով։

Այս հարվածային ԱԹՍ-ն նախատեսված է մարտավարական փոքր խնդիրներ կատարելու համար։ Համալրված է 5,56 տրամաչափի ինքնաձիգով, որը մեկ լիցքավորմամբ կարող է կրակել 200 փամփուշտ։ Համակարգին կարող է կցվել նաև ռմբանետիչ։ Ընդհանուր զանգվածը լիցքավորված ժամանակ 25 կգ է։ Ամբոջական համալրումով Songar-ը օդում կարող է մնալ 20 րոպե: Համալրված է սենսորներով, տեսախցիկներով, թիրախի հեռավորությունը, անկյունը և քամու արագությունը հաշվարկող լազերային չափիչով։ ԱԹՍ-ն կարող է գործել օրվա ցանկացած ժամի՝ և՛ գիշերային և՛ ցերեկային։

Մեկ վահանակով հնարավոր է կառավարել միանգամից երեք ԱԹՍ, ընդ որում, երեքն էլ միաժամանակ կարող են կրակել նույն թիրախի վրա։

Songar-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․

– գործողության շառավիղը՝ 0-10 կմ,

– ինքնաձիգի փամփշտակալի տարողությունը՝ 200 միավոր 5,56 տրամաչափի 45 մմ փամփուշտ,

– զանգվածը (լիցքավորված ժամանակ)՝ 25կգ,

– թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 2800 մ։

Ավելին` ita.am կայքում

Նախորդ գրառումը

Ջրասուզակները Բալթիկ Ծովում Հայտնաբերել Են Նացիստների ​​Գաղտնագրման Լեգենդար Մեքենան՝ Enigma-Ն

Հաջորդ գրառումը

Մինչև 2025 Թվականը Չինաստանը Կկարողանա Երկրի Մեծ Մասում Արհեստական ​​Անձրև և Ձյուն Առաջացնել

Համանման Հոդվածներ

Գիտություն և տեխնիկա

Համաշխարհային օվկիանոսի թթվայնության շեմը թույլատրելիի սահմանն անցնում է

10/09/2025
Գիտություն և տեխնիկա

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է հայազգի Վարդան Գրիգորյանի պատվին

21/11/2023
Գիտություն և տեխնիկա

Ֆադեյ Սարգսյան-100

11/11/2023
Գիտություն և տեխնիկա

Հունիսի 18-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են լինելու

17/07/2023
Հաջորդ գրառումը

Մինչև 2025 Թվականը Չինաստանը Կկարողանա Երկրի Մեծ Մասում Արհեստական ​​Անձրև և Ձյուն Առաջացնել

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական