Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Ռոնալդուն կարող է այս տարի ավարտել կարիերան

Հնգակի «Ոսկե գնդակի» դափնեկիր և ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Սրա մասին նա հայտարարել է Vogue ամսագրին տված հարցազրույցում։

«Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում։ Ես ուզում եմ մեծ ժառանգություն թողնել», – ասել է Ռոնալդուն։

41-ամյա Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի երկակի հաղթող է։ Նա ռեկորդակիր է ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության պատմության մեջ խփած գոլերի քանակով։ Նա 2022 թվականի դեկտեմբերից խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։ Իր կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իտալական «Յուվենտուսում» և իսպանական «Ռեալ Մադրիդում»։