Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում. ինքը նախընտրում է պաուզա վերցնել. Փաշինյան

Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում: Ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում նախընտրում է պաուզա վերցնել: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը և նոր պաշտոնի հնարավոր նշանակմանը:
«Ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում որոշմանը: Ես ցանկացել եմ, որ ներգրավված մնա պարոն Գրիգորյանը պետական աշխատանքում. այս փուլում նա նախընտրում է դադար վերցնել, ինչին ես հարգանքով եմ վերաբերվում»,- ասաց նա:
Փաշինյանը միաժամանակ նշեց՝ այնպես չէ, որ Գրիգորյանի աշխատանքից դժգոհ է եղել, այդ պատճառով է նրան աշխատանքից ազատել։
«Նման որոշումները նորմալ են քաղաքականության մեջ։ Դա հայեցողական պաշտոնն է, և վարչապետն այդ հայեցողությունն ունի »,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած երկու որոշումներից մեկի համաձայն՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, երկրորդով այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:
