TRIPP նախագիծն իր այսօրվա ձևաչափով սպառնալիք է Իրանի համար. իրանցի սպա

Անդրադառնալով TRIPP նախագծի և Հայաստանի հետ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակին՝ գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին հայտարարել է. «Ի հակադրումն հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ որևէ նախնական պայմանավորվածություն ձեռք չենք բերել TRIPP նախագծի վերաբերյալ»։
Այս հարցի շուրջ չկա ո՛չ անկեղծ փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր եզրեր։ Մենք բացահայտ և հստակ կերպով ներկայացրել ենք մեր «կարմիր գծերը» Հայաստանին։ Ուստի, հայ պատգամավորի արած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Մյուս կողմից՝ եթե մենք դեմ ենք Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությանը, ինչո՞ւ պետք է պաշտպանենք դրա ներկայությունը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես միասնական ամբողջություն։
Հետևաբար, այս նախագիծն իր այսօրվա ձևաչափով սպառնալիք է Իրանի համար։ Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն, եթե այնտեղ անվտանգության ապահովման պատասխանատվությունը վստահվի ԱՄՆ զինված ուժերին, Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել և կիրառել համապատասխան միջոցներ։
Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեին Իրան-Հայաստան սահմանը և դրա միջով անցնող երթուղիները։
Աղբյուր՝ @sepah_pasdaran_ru
