ԱՄՆ-ն կպահպանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ

Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Կարծում եմ՝ մենք կպահպանենք այդ վերահսկողությունը. գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Բոլորը մեր ծովային շրջափակումը անվանում են «պողպատե պատ», և Իրանը ոչինչ չի կարող անել դրա հետ կապված։
Նրանք ո՛չ նավատորմ ունեն, ո՛չ էլ ռազմաօդային ուժեր, նրանց մնացած զորքերը չեն վարձատրվում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պարտված է, իսկ «ղեկավարության» դիրքը լավագույն դեպքում մնում է անորոշ։
Նրանք փող չունեն. նրանց երկիրը «քանդվել է»։ Նրանց մնացել են միայն կեղծ լուրերը և 300% գնաճը, իսկ իրավիճակը միայն վատանում է։
Իրանը միայն խոսքեր է, ոչ մի գործողություն։ Այն այլևս Մերձավոր Արևելքի «բռնարարը» չէ», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
