Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կոլումբիայում, երկրաշարժից 36 ժամ անց փլատակներից կենդանի կնոջ են դուրս բերել

Կոլումբիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 254-ի։

Այս մասին հաղորդում է Reuters-ը ։

Վերջին տվյալներով՝ ևս մոտ 3 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Երկրաշարժից տուժած շրջաններում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

32-ամյա կինը 36 ժամ մնացել է փլատակներում. հայտնում է BBC-ն։

Դանիելա Լարգոյին Պերեյրա քաղաքում փլուզված շենքի տակից դուրս են բերել 10 ժամ տևած փրկարարական գործողությունից հետո։

Հրշեջներին վերջապես հաջողվել է  հասնել նրան չորս բետոնե սալիկների տակ փորված թունելով, որոնց տակ էր նա մնացել։

Կոլումբիայի սուրճի աճեցման  Պերեյրա քաղաքում հաստատվել է 79 մահվան դեպք, ինչը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է Կալիից հետո, որտեղ մահացել է 95 մարդ, ըստ Կոլումբիայի մայրաքաղաքների ասոցիացիայի տվյալների։

Պերեյրայում առնվազն 92 շենք է փլուզվել։ Asocapitales-ի տվյալներով՝ տասնհինգ մարդ մնացել է փլատակներում, իսկ ևս 37-ը անհետ կորած է համարվում։

7.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 07:34-ին (12:34 Գրինվիչի ժամանակով):

Այն գտնվում է Չոկո նահանգի Սան Խոսե դել Պալմար գյուղի մոտակայքում։

Էպիկենտրոնին ամենամոտ գտնվող սեյսմոմետրերը գրանցել են 90 վայրկյանից մինչև երկու րոպե տևողությամբ ցնցում։

Այդ ժամանակվանից ի վեր եղել է ավելի քան 100 հետցնցում։