Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին․ ՌԴ նախագահ

Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներթափանցում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այստեղ հակամարտության ներուժն աճում է։

Պուտինի խոսքով՝ Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ չխորանալով Ուկրաինայում հակամարտության պատճառների մեջ, սակայն ՌԴ-ն պատրաստ է համագործակցել իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ճապոնիայի հետ։

«Ռուսաստանը, ամրապնդելով իր անվտանգությունը, միշտ պատրաստ է փնտրել փոխզիջումներ, որոնք ընդունելի կլինեն իր հարևանների համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը։