Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ճիշտ եք անում, վախեցեք բոլոր հայրենասեր մարդկանցից… Սաթիկ Սեյրանյան

5000 և ավելի լույս-տղաներին Ալիև-Էրդողանի հետ պայմանավորված խայտառակ պարտությանը և Արցախի հանձնմանը զոհաբերածները, Հայաստանի տարածքները հանձնողները, թշնամու ծրագրերը սպասարկողները Էդգար Ղազարյանի ելույթից մի տող կոնտեքստից կտրել ու քանի օր է՝ մանիպուլյացիաներով են զբաղված: Ձյուն գա գլխներիդ…

Էդքան մրսում եք, չէ՞, Էդգարից: Ու ճիշտ եք անում, վախեցեք բոլոր հայրենասեր մարդկանցից… Դուք էնքան վախեցած եք, որ նույնիսկ պատերից եք ջնջում մեր հերոս տղաների լուսանկարները… Դուք դեռ շատ պիտի վախենաք՝ խոսքից, ստվերից, պատկերից… ձեր ստվերներից…

Դեռ շատ բան կասի Էդգարը, թող պարպեն դեռ իրենց մանիպուլյացիաները: Մենք բոլորս սրանց պետք ա հիշեցնենք և 5000-ից ավելի տղերքի ընտանիքների ճրագները մարելու, և 120.000 արցախցիների անտուն թողնելու, էթնիկ զտումների մասին, և Արցախը հանձնելու, և Հայաստանի տարածքները հանձնելու, և Արմեն Գրիգորյանին մահվան հասցնելու, և հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին սպանելու, և, և, և… ամեն ինչ մասին…

արյան ու կորուստների վրա էս հարստացածներին միշտ, ամեն օր պետք ա հիշեցնենք….


Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագան