Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Բերման են ենթարկել «Փումփուլիկին», «Սերգեյչիկին», «Այֆոնչիկին», իսկ հանրությանն էլ երեւի դրել են «թեյնիկի» տեղ. Հակոբ Բադալյան

Ուրեմն, տարածվում է երկու տեղեկություն, գրեթե նույն ժամանակագրությամբ։ Մեկով նշվում է, թե ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանի խիստ հանձնարարականով ոստիկանները հատուկ օպերացիա են արել ու բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փուփուլիկին», «Բեթմենին», «Այֆոնչիկին», եւ ու էլի մի խումբ մարդու։ Ու նշում են՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։ Ուրեմն այդ գործողությունը, ըստ լուրի, եղել է օգոստոսի 8–ին, ու նկատեք՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։

Բայց, պարզվում է, որ սովորական առօրյան էլ շարունակում են քրեածին տարրերը, որոնք Արարատի մարզի Դաշտավան գյուղում «մարտաֆիլ հիշեցնող ռազբորկա» են արել, ըստ նույն այն կայքի, որը հայտնել էր առաջին լուրը։

Դեռ տեղեկություն չկա՝ «Դաշտվանցի Դավուլիկը», «Սուպերմենչիկը», «Գեղգեղիկը», «Սամսունգիկն» ու մյուսները բերման ենթարկվել են, թե ոչ։ Բայց, դա թերեւս կլինի նախարարի մյուս «խիստ» հանձնարարականի առարկան։

Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե պարզապես չվկայեր Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերի եւ այդ ֆոնին՝ իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի բացակայությունը զավեշտալի քարոզչությամբ ծածկելու մասին։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

***

Նշենք, որ գոստոսի 8-ին, Երևանի քրեական ոստիկաններն ու Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական շրջապատում հայտնի մականունավորներ են։

Նրանց մեջ են «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլ մականունավորներ։