Վեց իսրայելցի հшրձшկվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ տեսանյութ

Վեց իսրայելցիներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Նա նշել է, որ հարձակվողները հերթով թքել են վանքի մուտքի մոտ, ապա սկսել քարեր նետել այն հայ կնոջ տան պատուհանին, որը իր տնից նկարահանում էր տեղի ունեցածը, և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել և կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին դատապարտել քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորումները։
