Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ հատուկ անդրադառնալով տնտեսական համագործակցության շրջանակում առաջացած արտահանման խնդիրներին ու ԵՄ անդամակցության հարցը։

Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումները դեպի Ռուսաստանի շուկա հակասում են Հայաստան–Ռուսաստան գործող իրավապայմանագրային շրջանակին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնակարգերին։ Նա խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ առկա խնդիրները կարգավորելու նպատակով։

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի հնարավորությանը, Փաշինյանը պարզաբանել է, որ նման հանրաքվեն գործնականում կարող է անցկացվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանը անդամակցության համար և այդ հարցը դառնա առարկայական քննարկման թեմա։

Փաշինյանը նաև վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը՝ բոլոր քննարկվող հարցերը լուծելու բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով։