Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու հալածանքները

18/07/2026
- Նորություններ

Կոմունիստական կուսակցությունների միության – ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը խորը մտահոգությամբ ու վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական հաշվեհարդարի աննախադեպ ու ցինիկ քայլ են իրականացնում հանրային-քաղաքական հայտնի գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այս մասին նշված է ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին, դուրս է իրավական բոլոր սահմաններից։ Սա բացահայտ քաղաքական պատժիչ գործողություն է, որի նպատակն է ասպարեզից հեռացնել ազդեցիկ ընդդիմախոսին, վախեցնել ընդդիմությանը և Հայաստանի ժողովրդին զրկել իր ձայնի օրինական իրավունքից։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, տասնյակ ձեռնարկություններում իրականացվող մասշտաբային խուզարկությունները, Օլիմպիական կոմիտեի ու մարզական կառույցների աշխատանքի կաթվածահարումը՝ այս ամենը նույն շղթայի օղակներն են։ Այս գործողությունների հետևանքով ոչ միայն ոտնահարվել են մեկ մարդու իրավունքները, այլև հարված է հասցվել երկրի սոցիալ-տնտեսական կայունությանը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ հայտնվել են գործազուրկ դառնալու վտանգի առջև։

Առանձնակի վրդովմունք են առաջացնում Ծառուկյանի ընտանիքի և մերձավորների նկատմամբ կիրառվող մեթոդները։ Կատարվածը դիտարկում ենք որպես միջազգային իրավունքի նորմերի և մարդկային տարրական բարոյականության կոպտագույն խախտում։ Գագիկ Ծառուկյանը բիզնեսը, քաղաքականությունն ու սպորտը համախմբող գործիչ է, ով հայտնի է սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իր մոտեցումներով և երկրի զարգացմանը ցուցաբերած մեծածավալ աջակցությամբ։ Երկխոսության փոխարեն իշխանությունն ընտրեց ճնշումների և վախի մթնոլորտ տարածելու ճանապարհը»։

Պահանջում ենք.

Անհապաղ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու հալածանքները։

Քննության ընթացքում ապահովել Գագիկ Ծառուկյանի օրինական իրավունքների պաշտպանությունն ու կալանքի արժանապատիվ պայմանները։

Իրականացնել օբյեկտիվ ու թափանցիկ քննություն՝ բացառելով քաղաքական պատվերներն ու ճնշումները դատական համակարգի նկատմամբ։

«Գագիկ Ծառուկյանի, ինչպես նախկինում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարը վկայում է Հայաստանում այլախոհության ճնշման գնալով ահագնացող միտումների մասին։ Իրենց աթոռներից կառչած ներկայիս իշխանություններն անցել են սեփական քաղաքացիների դեմ բացահայտ ահաբեկման։ Այս անօրինականության պատվիրատուներին կոչ ենք անում ուշքի գալ, քանի դեռ իրավիճակը չեն հասցրել քաղաքացիական բախման փակուղի։

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցությանն ու երկրի բոլոր առաջադեմ ու ժողովրդական ուժերին»,- նշված է հայտարարության մեջ։

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդ

-Աբխազիայի Հանրապետության կոմունիստական ​​կուսակցություն

-Հայաստանի կոմունիստական ​​կուսակցություն

-Բելառուսի կոմունիստական ​​կուսակցություն

-Վրաստանի Միացյալ կոմունիստական ​​կուսակցություն

-Ղազախստանի կոմունիստական ​​կուսակցություն

-Ղրղզստանի կոմունիստների կուսակցություն

-Լատվիայի կոմունիստական ​​կուսակցություն

-Լիտվայի կոմունիստական ​​կուսակցություն

-Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցություն

-Մերձդնեստրի կոմունիստական ​​կուսակցություն

-Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցություն

-Տաջիկստանի կոմունիստական ​​կուսակցություն

-Թուրքմենստանի կոմունիստական ​​կուսակցություն

-Ուզբեկստանի կոմունիստական ​​կուսակցություն

-Ուկրաինայի կոմունիստական ​​կուսակցություն

-Էստոնիայի կոմունիստական ​​կուսակցություն

-Հարավային Օսիայի Հանրապետության կոմունիստական ​​կուսակցություն

Նախորդ գրառումը

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

Հաջորդ գրառումը

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026
Նորություններ

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

18/07/2026
Նորություններ

Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն, Իրանը կանցնի ամբողջական ոչնչացման փուլի. Ռեզայի

18/07/2026
Նորություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026
Հաջորդ գրառումը

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

Լրահոս

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին...

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը պահանջում է անհապաղ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու հալածանքները

18/07/2026

Կոմունիստական կուսակցությունների միության – ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը խորը մտահոգությամբ ու վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական հաշվեհարդարի աննախադեպ...

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

18/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումներն «անընդունելի» են։ «Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես...

Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն, Իրանը կանցնի ամբողջական ոչնչացման փուլի. Ռեզայի

18/07/2026

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության...

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական