Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։
Դրսում մարզվող երեխաներից մեկի հայրը լրագրողի հետ զրույցում ասաց.
«Ի՞նչ ասեմ. երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի մրցումներին։
Ինչ ա՞ անում էս պետությունը. ցույց ա տալիս, որ ժողովրդի շահերն ա պաշտպանում, բայց ժողովրդի շահերը չի պաշտպանում։ Երեխեքին քցել են քուչեքը՝ անձնական հարցերով… Մարդկանց հետ անձնական հարցեր ունեն՝ «Օլիմպավանն» են փակում։ Իմաստը ո՞րն ա։ 1-2 օր ձեր գործողությունն արեք։ Ձեր գործողությունն արեք՝ դուրս եկեք։
Ի՞նչ ձևականություն եք անում։ Ի՞նչ պետք ա գտնեք. ինչ որ պիտի գտնեիք՝ երևի գտել եք կամ էլ չեք գտել։ Կողքից էն տպավորությունն ա, որ մեր վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն այլ երկրներում։ Այս երեխաները պետք ա գնան այլ երկրներ հայկական դրոշը բարձրացնեն, բայց երեխաները փողոցում են պարապում։ Վստահ եմ՝ գալու են ասեն՝ փողոցից էլ դուրս եկեք։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ երեխեքը սպորտսմեն չդառնան,մեր դրոշը չբարձրացնեն։ Էսօր ամեն ինչ պիտի անեն, որ սպորտսմեններին հովանավորեն։ Հիմա էս երեխեքը կհիասթափվեն, վաղը-մյուս օրն էլ կթողնեն էս երկրից կեթան։ Էս ա՞ իրանց ուզածը»,- ասաց ծնողը։
Տղամարդը միաժամանակ խիստ դատապարտեց իրավապահների՝ Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու գործողությունը։
«Էն մարդու տուն մտել են, 8 հատ եկեղեցի ա սարքել։ Ես նրան անձամբ չեմ էլ ճանաչում, բայց գիտեմ իրա արածները։ Էդ ի՞չ ձև եք մտել։ Ինչի՞ եք մարդուն իրա տան մեջ տալիս գետնին։ Էդ մարդը ոչ զենքով ա եկել ձեր վրա, ոչ իրա ախրանաներով ա եկել ձեր վրա։
Դուք ընենց պիտի անեք, որ ԱԱԾ-ի համազգեստը հարգեն մարդիկ։ Բայց ի՞նչ են անում ԱԱԾ աշխատակիցները. հրաման են կատարում։ Մարդը սպորտսմեններին խրախուսել ա, ավտոներ, բնակարաններ ա տվել, որ մեր հայակական դրոշը բարձրանա։
Ժամ առաջ «Օլիմպավան»-ը պիտի բացվի», որովհետև էս մեր երեխեքի անձնական խնդիրն ա։ Եթե չեն բացում՝ թքած ունեն սաղ երեխեքի վրա։ Թող մտնեն, երեխեքը պարապեն։ Դուրներդ գալիս ա՞՝ սենց երեխեքը փողոցում կանգնած։ Մարդկանց նենց եք անում, որ թողնեն, էս երկրից փախնե՞ն»,- վրդովվեց ծնողը։











