Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
- Կինո-Թատրոն, Մշակութային, Մշակույթ, Նորություններ

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել միջազգային ակադեմիական և ստեղծագործական համագործակցությունը թատրոնի, կինոյի, աուդիովիզուալ արվեստների և նոր մեդիաների ոլորտներում։

Ծրագրի շրջանակում երկու բուհերի ուսանողները կմասնակցեն համատեղ ստեղծագործական արվեստանոցների, որոնք կխթանեն փորձի փոխանակումը, միջառարկայական համագործակցությունը և նոր ստեղծագործական մեթոդների յուրացումը։
Հուլիսի 6-ից Երևանում անցկացվում է առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցը, որը միավորել է 20 ուսանողի՝ 10-ը Հայաստանից և 10-ը՝ Ֆրանսիայից։ Դասընթացները վարում են Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի դասախոս-հետազոտողներ Լորան Բերժեն և Վենսան Դևիլը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այս համագործակցությունը կարևոր քայլ է բուհի միջազգայնացման ռազմավարության իրականացման գործում։

«Ծրագիրը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս աշխատել միջազգային ակադեմիական միջավայրում, ծանոթանալ եվրոպական կրթական և ստեղծագործական փորձին, ինչպես նաև ներկայացնել իրենց մասնագիտական ներուժը միջազգային գործընկերներին։ Վստահ եմ, որ նման համագործակցությունները ոչ միայն նպաստում են մասնագիտական զարգացմանը, այլև հիմք են ստեղծում երկարաժամկետ ստեղծագործական և ակադեմիական կապերի ձևավորման համար»,- նշում է Սառա Նալբանդյանը։

Համագործակցության երկրորդ փուլը նախատեսված է 2026 թվականի աշնանը։ Այդ ժամանակ ծրագրի 10 հայ մասնակիցները կմեկնեն Մոնպելիե՝ շարունակելու համատեղ աշխատանքը, իսկ արվեստանոցը կվարեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոսները։

Արվեստանոցի ծրագիրը հիմնված է երկակի հիբրիդության սկզբունքի վրա՝ համադրելով թատրոնն ու կինոն, տեսական ուսումնասիրությունն ու գործնական աշխատանքը։ Մասնակիցները կվերլուծեն ամերիկացի ռեժիսոր Քելի Ռայխարդտի ֆիլմերը, կստեղծեն վիդեոաշխատանքներ և կզարգացնեն պերֆորմատիվ ու վիդեոինստալացիոն նախագծեր։

Ծրագրում ներառված են նաև գործողության դեկոմպոզիցիայի, նարատիվ և դերասանական ֆրագմենտացիայի, ինչպես նաև ստոպ-մոշն տեխնիկայի վերաբերյալ գործնական վարժություններ։

Նախորդ գրառումը

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

Հաջորդ գրառումը

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026
Նորություններ

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026
Նորություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026
Նորություններ

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

Լրահոս

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական